Փնտրում ենք Համայնքային համախմբող

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն փնտրում է նոր աշխատակից

 

Հաստիք՝ Համայնքային համախմբող

Ծրագրի համայնքային համախմբողի գործառույթներին և նրան ներկայացվող պահանջներին մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված աշխատանքի տեխնիկական նկարագրից (TOR)․

Աշխատանքի տևողություն` 12 ամիս (աշխատանքի սկիզբն՝ անմիջապես – օգոստոս, 2023թ․, երկու ամիս փորձաշրջանով)

Աշխատանքային ժամեր` 09։00-18։00 (օրական 8 ժամ, 1 ժամ ընդմիջում)

Աշխատանքի վայր՝  ք․ Վանաձոր, հիմնականում՝ դաշտային։

Աշխատանքի նկարագրություն.

ՀԿ Կենտրոնի կողմից իրականացվող քաղաքացիական հասարակության կառույցների հզորացմանն ուղղված ծրագրի շրջանակներում (CSOs4Progress) մարզային (Արարատ, Կոտայք, Արմավիր, Արագածոտն և Գեղարքունիք) ՔՀԿ-ների հետ շարունակական աշխատանք։

 Հաշվետու է` «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ, Ծրագրի ղեկավարին։

Աշխատանքային պարտականություններ․

 Ծրագրային

  1. Ծրագրի շրջանակներում նախատեսված գործողությունների ընթացիկ կազմակերպում։
  2. Գործընկերների և շահագրգիռների հետ պաշտոնական հանդիպումների կազմակերպում և/կամ կազմակերպմանն աջակցություն։
  3. Ծրագրի շահագրգիռների հետ կապի պահպանում։
  4. Ծրագրի տարեկան գործողությունների ժամանակացույցերի պատրաստմանն աջակցություն։
  5. Անվտանգ տվյալների բազաներում ծրագրի տվյալների կառավարում։
  6. Թվային և տպագիր փաստաթղթերի արխիվի ստեղծում և վարում, պարբերաբար թարմացում։
  7. Ծրագրի ֆինանսիստին/մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) մասնագետին աջակցություն՝ պայմանագրային և ՄՌԿ-ին առնչվող այլ հարցերում։
  8. Ծրագրի կատարողականի վերաբերյալ տվյալների ամենօրյա հավաքագրում և մշակում, հաշվետվությունների կազմում և ներկայացում ծրագրի ղեկավարին:
  9. Համայնքային համախմբողը պատասխանատու կլինի նախագծային միջոցառումների համակարգման համար։
  10. Այցերի իրականացում թիրախ համայնքների շահառու ՔՀԿ-ների աջակցության և վերահսկման համար,
  11. Դրամաշնորհառուների հետ ամենօրյա աշխատանք, այդ թվում՝ դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրման և ստուգման գործընթացի իրականացում՝ դրամաշնորհների ղեկավարի հետ համատեղ:

Ընդհանուր

  1. Աջակցել ՀԿ Կենտրոնի աշխատակազմին կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերում, դասընթացների, հանդիպումների, այլ միջոցառումների իրականացման հարցում:
  2. Մասնակցել ՀԿ Կենտրոնի ծրագրային և կազմակերպության գործունեության հաշվետվությունների կազմմանը:
  3. Մասնակցել ՀԿ Կենտրոնի կազմակերպական զարգացմանն ուղղված բոլոր գործընթացներին:
  4. Ըստ անհրաժեշտության և պահանջի՝ ստանձնել այլ պարտականություններ ՀԿ-ում։
  5. Անհրաժեշտության դեպքում օգնել ՀԿ Կենտրոնի աշխատակազմի այլ անդամներին իրենց առօրյա աշխատանքում։
  6. Պատրաստ լինել տարբեր այցերով պարբերաբար լինել շահառու համայնքներում։

Համայնքային համախմբողին ներկայացվող անհրաժեշտ կարողությունների պահանջները.

  1. Բարձրագույն կրթություն հումանիտար, կառավարման և հարակից ոլորտներում,
  2. Հասարակական ոլորտում աշխատանքային փորձառություն,
  3. Համայնքների հետ աշխատանքի փորձառություն,
  4. Ինքնուրույն, ինչպես նաև որպես թիմի անդամ աշխատելու ունակություն,
  5. Հաղորդակցման և դժվարին իրավիճակներում կողմնորոշման հմտություն,
  6. Առցանց հարթակների (կայք, սոցիալական էջեր) կառավարման փորձ,
  7. Ճշտապահություն ու մանրամասների նկատմամբ ուշադիր վերաբերմունք, վերլուծական կարողություն,
  8. Տվյալների բազաների հետ աշխատելու կարողություն,
  9. Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն,
  10. Անգլերեն լեզվի գրավոր և բանավոր իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  11. Համակարգչային գիտելիքներ (Microsoft Office, Power Point, Internet, e-mail, այլ), ձևավորման տարբեր ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  12. Ուշադրություն մանրամասների նկատմամբ,
  13. Շարունակական զարգացում՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն։

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ngoc.csd.ngo@gmail.com էլ. փոստի հասցեով ուղարկել ստորև նշված փաստաթղթերը, նամակի վերնագրի տողում նշելով «Ծրագրի համայնքային համախմբող- Հետաքրքրության հայտ»`

  1. ինքնակենսագրություն (CV)
  2. հետաքրքրության նամակ

Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 2023թ., հուլիսի 23-ը ներառյալ (ժամը՝ 23։59):

Ոչ ամբողջական և վերջնաժամկետի խախտմամբ ուղարկված հայտերը չեն դիտարկվի: Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։

Հարցերի դեպքում կարող եք գրել ngoc.csd.ngo@gmail.com էլ.փոստով կամ զանգահարել +374 91-74-33-15 հեռախոսահամարով: