Տեղի ունեցավ երկօրյա դասընթաց երիտասարդ արվեստագետների համար բարեվարքության թեմայով

«Կոռուպցիան արատավոր երևույթ է՝ անկախ դրա դրսևորումներից»

Օգոստոսի 3-4-ին Վանաձորում տեղի ունեցավ «Կոռուպցիան և դրա դրսևորումները․ հակակոռուպցիոն մեխանիզմներ» թեմայով երկօրյա դասընթաց՝ լոռեցի երիտասարդ մշակութային գործիչների համար: Դասընթացն իրականացվում էր ՀԿ Կենտրոնի կողմից իրականացվող «Թատրոն հանուն բարեվարքության» ծրագրի շրջանակներում:

Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան խորությամբ ուսումնասիրել կոռուպցիայի երևույթը, դրա տեսակները և դրսևորումները: Փորձագետներ Մարիամ Հովեյանը և Անահիտ Հովակիմյանը ներկայացրին բարեվարքության հայեցակարգը, կոռուպցիայի վերաբերյալ տարածված միֆերը և չափման մեթոդները:

Ծրագրի երկրորդ օրն անդրադարձ կատարվեց Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությանը, ռազմավարությանը և պատասխանատու մարմիններին: Քննարկվեցին նաև հակակոռուպցիոն կրթության և իրազեկման հարցերը, ինչպես նաև ՀՀ ազդարարման համակարգը:

 

«Թատրոն հանուն բարեվարքության» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակությանզարգացման ՀԿ-ի կողմից «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդիառատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

 

Ծրագրի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը կոռուպցիայի վերաբերյալ և խթանել բարեվարքության մշակույթը երիտասարդների շրջանում: