ԳՄՀԸ Հայաստանի/GIZ Armenia կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացում Արևելյան Գործընկերության երկրներում» ծրագրի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն մեկնարկեց ծրագրի շահառու ՔՀԿ-ների համար «Մարդկային ռեսուրսների կառավարում» թեմայով դասընթացների շարքը։
Հունիսի 14-ին Երևանում տեղի ունեցավ առաջին խմբի դասընթացը, որին մասնակցում էին ՔՀԿ 25 ներկայացուցիչներ ՀՀ տարբեր մարզերից։
Դասընթացի ընթացքում ՄՌԿ մասնագետ Լիլիթ Սարիբեկյանը ներկայացրեց ՄՌԿ հիմնական մոտեցումները, կազմակերպության ներքին ՄՌԿ կանոնակարգերի նմուշները, կազմակերպության աշխատանքի ընդունման և աշխատակիցների զարգացման պրակտիկաները և մի շարք այլ ենթաթեմաներ։
Դասընթացների շարքն իրականացվում է «ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրային բաղադրիչը շրջանակներում, որն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից ԳՄՀԸ/GIZ կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացում Արևելյան Գործընկերության երկրներում» ծրագրի շրջանակներում։