Հետազոտությունը պատրաստվել է «Լոռու Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի «Զարգացած կարողություններով դեպի զարգացող աշխարհ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից՝ «ՀԿ ծառայություն մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում։
Նպատակը` Առաջարկել Գարգառ, Գյուլագարակ, Ձորագյուղ և Վահագնի համայնքներում երիտասարդների մասնագիտական կողմնորոշման խնդրի լուծման առավել արդյունավետ գործող մոդել։
Խնդիրները
• Ուսումնասիրել թիրախ համայնքներում բարձրագույն կրթություն ունեցող գործազուրկ երիտասարդների գործազրկության պատճառները,
• Ուսումնասիրել թիրախ համայնքներում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ստացած երիտասարդների մասնագիտական ընտրության պատճառները,
• Բացահայտել թիրախ համայնքներում մասնագիտական կողմնորոշման կենտրոնների առկայությունը,
• Պարզել՝ թիրախ համայնքներում ուսուցիչների կողմից կազմակերպվել են մասնագիտական կողմնորոշման դասընթացներ, թե ոչ
• Ուսումնասիրել աշխատաշուկայի ծավալը թիրախ համայնքներում,
• Ուսումնասիրել թիրախ համայնքներում 17-30 տարեկան երիտասարդների ծնողների կրթական մակարդակը,
• Ուսումնասիրել երիտասարդների միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն չստանալու պատճառները,
• Պարզել, թե երիտասարդները որքանով են մոտիվացված մասնակցելու մասնագիտական կողմնորոշման դասընթացների։
• Պարզել թիրախ համայնքի բնակիչներիր կարծիքը մասնագիտական կողմնորոշման առավել արդյունավետ տարբերակների վերաբերյալ: