«Ընտրական մոդել». Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների սիմուլյացիոն խաղ Կրթական ձեռնարկ

«Ընտրական մոդել». Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների սիմուլյացիոն խաղ Կրթական ձեռնարկ, 2026

Համայնքի կյանքը փոխելու համար պետք չէ սպասել ազգային ընտրություններին։ Ավագանու ընտրություններում որոշվում է, թե ով և ինչպես կկառավարի մեր բակը, դպրոցը, փողոցն ու բյուջեն։ Այս ձեռնարկը օգնում է հասկանալ տեղական ժողովրդավարության նշանակությունը և քաղաքացու դերը համայնքի կառավարման մեջ։

«Ընտրական մոդել» խաղի ընթացքում մասնակիցները գործնականում անցնում են համայնքի ավագանու ընտրությունների բոլոր փուլերը։ Նրանք ներկայացնում են կուսակցություններ, քարոզում իրենց ծրագրերը, լուսաբանում ընտրությունները որպես լրագրողներ և փաստեր ստուգողներ, կազմակերպում քվեարկությունը, դիտարկում գործընթացը և, իհարկե, ընտրում։ Համայնքի ելակետային անձնագրի հիման վրա մասնակիցները աշխատում են իրական կյանքին մոտ խնդիրների վրա և սովորում գտնել իրավական ու պատասխանատու լուծումներ։

Խաղը կառուցված է «ՄԱԿ-ի մոդել» և «Մոդել Հայաստան» խաղերի տրամաբանությամբ և հարմարեցված է ՀՀ ընտրական օրենսդրությանն ու տեղական համատեքստին։ Կրթական գործընթացը հիմնված է Դեյվիդ Քոլբի փորձառական ուսուցման մոդելի վրա. մասնակիցները նախ փորձառություն են ստանում, ապա այն վերլուծում և իմաստավորում։

Ձեռնարկում ներառված են.

  1. ընթերցանության նյութեր յուրաքանչյուր դերի համար,
  2. խաղավարի մանրամասն ուղեցույց,
  3. համայնքի սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական անձնագիրը,
  4. քվեաթերթիկների, արձանագրությունների և ընտրական այլ փաստաթղթերի ձևանմուշներ։

Հեղինակներ՝ Վահե Խաչիկյան, Արևիկ Նավոյան

Ձեռնարկը հասանելի է այստեղ։

Ձեռնարկը մշակվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ Նոր Ժողովրդավարության հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ։