Բարի գալուստ «CSOs4SLD2. ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման» ծրագրի ձեռքբերումներն ու արդյունքներն ամփոփող գրքույկ։
Ծրագրի հիմնական նպատակն է խթանել կայուն և ներառական տեղական զարգացումը Հայաստանի տարբեր մարզերում։
Մենք կենտրոնացել ենք հատկապես համայնքահեն ՔՀԿ-ների կարողությունների հզորացման ու նրանց տեսանելիության բարձրացման վրա՝ սերտ համագործակցություն հաստատելով տեղական դերակատարների հետ։
Այս գրքույկում ներկայացված են այն 10 համայնքահեն կազմակերպությունների ծրագրերը, որոնք դրամաշնորհային աջակցություն են ստացել CSOs4SLD2-ի շրջանակներում։
Յուրաքանչյուր էջ պատմում է մի նոր հաջողության մասին՝ ընդգծելով թե՛ կազմակերպությունների անձնական ու մասնագիտական աճը, թե՛ այն դրական փոփոխությունները, որոնք նրանք բերել են իրենց համայնքներին։
Մենք հավատում ենք, որ այս դրամաշնորհառուների աշխատանքը հիմք է դնում տեղական զարգացման նոր մշակույթի ձևավորմանը և քաղաքացիական հասարակության հետագա հզորացմանը։
Սույն հրապարակումը պատրաստվել է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի «CSOs4SLD2. ՔՀԿ-ներ հանուն կայուն տեղական զարգացման (դրամաշնորհների կառավարում)» ծրագրի շրջանակում՝ GIZ-ի կողմից իրականացվող «Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության հզորացում» ծրագրի ներքո։
Նյութի բովանդակությունը բացառապես «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտահայտի Գերմանիայի կառավարության, ԵՄ-ի կամ GIZ-ի տեսակետները: