«Քաղաքացիական հասարակություն. կազմակերպում, կառավարում և զարգացում» ակադեմիական մոդուլ

«Քաղաքացիական հասարակություն. կազմակերպում, կառավարում և զարգացում» դասընթացի նպատակն է ուսանողներին տեսական և կիրառական խորացված գիտելիքներ հաղորդել քաղաքացիական հասարակության պատմության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործառնական նշանակության, կազմակերպական կառավարման ու հասարակության զարգացման համատեքստում դրանց ազդեցության վերաբերյալ՝ ծանոթացնելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների որդեգրած գործառնական և ծրագրային մոդելներին և դրանց կառավարման հնարավորություններին:

 

 

Դասընթացի ավարտին ուսանողը կունենա.

 

ա. մասնագիտական գիտելիք և իմացություն՝

  1. ներկայացնելու քաղաքացիական հասարակության սահմանումները.
  2. գիտակցելու և նկարագրելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացող դերը միջազգային տարբեր ոլորտներում.
  3. թվարկելու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին վերաբերող միջազգային համաձայնագրերը, կարգավորումներն ու ազգային օրենքները.
  4. ներկայացնելու քաղաքացիական հասարակության առանցքային դերերը.
  5. նկարագրելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հաշվետվողականության գործիքներն ու մեխանիզմները.
  6. ըմբռնելու քաղաքացիական հասարակության և պետության փոխհարաբերման առանձնահատկությունները.
  7. ընկալելու քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության փոխազդեցությունը.
  8. ճանաչելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ղեկավարման մոդելներն ու միջազգային միտումները.
  9. ճանաչելու և ներկայացնելու առաքելության վրա հիմնված կառավարման սկզբունքներն ու ոչ առևտրային հատվածի կառավարման մոդելները.
  10. նկարագրելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ծրագրային կառավարման շրջանակը:

 

բ. գործնական մասնագիտական կարողություններ՝

  1. տարանջատելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործառույթները.
  2. վերլուծելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերակատարումը հանրային քաղաքականության մշակման և իրականացման գործում.
  3. մեկնաբանելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կառուցվածքի, գործառույթների և կարգավիճակի մասին տեսական և հայեցակարգային արդիական մոտեցումները, քաղաքացիական հասարակության կազմակերպության մոդելային առանձնահատկություններն ու հիմնական հատկանիշները.
  4. տարանջատելու առաջնորդության ժամանակակից մոդելների վրա հիմնված ղեկավարման տեսակները.
  5. արժևորելու քաղաքացիական հասարակության ազդեցությունը սոցիալական հարաբերությունների վրա.
  6. մեկնաբանելու սոցիալական պատասխանատվության հիմնահարցերը քաղաքացիական հասարակության հատվածի դիտակետից.
  7. համեմատելու և տարբերակելու դերակատարների ազդեցությունը հասարակության զարգացման համատեքստում.
  8. մշակելու առաջարկություններ երեք հատվածների արդյունավետ համագործակցության մոդելների վերաբերյալ:

 

գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ՝

  1. նախապատրաստելու ներկայացում, զեկուցելու.
  2. մասնակցելու խմբային քննարկումներին՝ հիմնավորելով դիրքորոշումները.
  3. գրելու վերլուծական աշխատանք՝ էսսե.
  4. վերլուծելու գրականություն, փաստեր և հետևություններ անելու,
  5. ստեղծագործաբար կիրառելու և զարգացնելու գիտելիքները:

 

Դասընթացը բաղկացած է հետևյալ չորս հիմնական բաժիններից՝

  1. Քաղաքացիական հասարակության ձևավորման պատմությունն ու կարևորությունը
  2. Քաղաքացիական հասարակության դերը (առանցքային և բազմազանեցված դերեր)
  3. ՔՀԿ-ների դերն ու ազդեցությունը ՀՀ-ում
  4. Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների որդեգրած գործառնական և ծրագրային մոդելները

 

 

 

 

 

«Քաղաքացիական Հասարակություն» ակադեմիական կրթության մոդուլը պատրաստվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ STRIVE ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։ STRIVE ծրագիրն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների. «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ: