ՔՀԿ չափիչ 2024 Հայաստան

2024 թվականին Հայաստանը շարունակեց կրել այն քաղաքական ու սոցիալական զարգացումների ազդեցությունը, որոնք տեղ գտան Արցախյան պատերազմի, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքի հետագա զավթման և Արցախի հայ բնակչության էթնիկ զտման հետևանքով:

Հայաստանի հարաբերություններն Ադրբեջանի հետ և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները մնում են հանրության ուշադրության կենտրոնում։ Պատերազմի մշտական վտանգը, սահմանագծման ու սահմանազատման հարցերը, արցախցիների իրավունքները և մարդասիրական խնդիրները գերակշռում են քաղաքական խոսույթում։ Միևնույն ժամանակ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ-ներ) շարունակել են իրենց աշխատանքը՝ աջակցելու արցախյան ընտանիքներին տնտեսական, սոցիալական և հոգեբանական դժվարությունների հաղթահարման, առողջապահական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև միջազգային մակարդակով նրանց՝ հայրենիք վերադառնալու իրավունքի խթանման ուղղությամբ: Արցախում ստեղծված մի շարք ՔՀԿ-ներ 2023 թվականի ավարտին և 2024 թվականին վերագրանցվել են Հայաստանում։

 

ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է ԱՅՍՏԵՂ