
«Բացահայտելով Լոռին-2» տեղեկագիրը հասանելի է այստեղ
Գյուլագարակ եւ Լոռի Բերդ խոշորացված համայնքների պատմության, մշակույթի հուշարձանների եւ համայնքային ենթակառուցվածքների քարտեզագրում
Սույն տեղեկագիրը պատրաստվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության (այսուհետ՝ ՀԿ Կենտրոն) կողմից՝ «Արահետից արահետ՝ դբա զարգացում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում:
Տեղեկագիրն իր մեջ պարունակում է կարեւոր տեղեկատվություն Լոռու մարզի երկու բազմաբնակավայր համայնքների՝ Գյուլագարակ եւ Լոռի Բերդ մասին, մասնավորապես՝ պատմություն, պատմամշակութային եւ բնական հուշարձաններ, համայնքում առկա տարբեր ռեսուրսներ, որոնք օգտակար եւ անհրաժեշտ են զբոսաշրջիկներին։
Տեղեկատվությունն ստացվել է դաշտային աշխատանքների, առկա գրականության եւ աղբյուրների ուսումնասիրության հիման վրա: