Ալավերդու պղնձաձուլական գործարանի և Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի կողմից ազդակիր համայնքներում իրականացվող ծրագրերի և բնակիչների ակնկալիքների համապատասխանության ուսումնասիրություն – 2017

Հետազոտության նպատակն է՝

Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում (Ախթալա, Ալավերդի, Օձուն, Հագվի, Հաղպատ, Աքորի, Շամլուղ) Ալավերդու պղնձաձուլական գործարանի և Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի կողմից իրականացվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ-ների) գործառույթների և հանրային ակնկալիքների համապատասխանությունը:

Հտազոտության խնդիրներն են՝

● Ուսումնասիրել Ալավերդու և Ախթալայի հանքարդյունաբերական ընկերությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթները:

● Ուսումնասիրել 7 ազդակիր համայնքների ՏԻՄ բյուջեները (Ախթալա, Ալավերդի, Օձուն, Հագվի, Հաղպատ Աքորի, Շամլուղ):

● Ուսումնասիրել բնակիչների՝ որպես ազդակիր համայնքի ներկայացուցիչների, տեղեկացվածությունը հանքարդյունաբերական ընկերությունների և ՏԻՄ-երի կողմից իրականացվող բնապահպանական և առողջապահական ծրագրերի մասին։

Հետազոտության օբյեկտն է` 7 ազդակիր համայնքների բնակչությունը, ՏԻՄ-ը, Ալավերդու պղնձաձուլական գործարանը և Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը։

Հետազոտության առարկան է` համայնքներում իրականացվող առողջապահական և բնապահպանական ծրագրերը։