Տեղեկագիրն իր մեջ պարունակում է կարեւոր տեղեկատվություն Լոռու մարզի 4 համայնքների՝ Դսեղ, Դեբետ, Վահագնի եւ Ձորագյուղ մասին, մասնավորապես՝ պատմություն, պատմամշակութային եւ բնական հուշարձաններ, հետաքրքիր պատմություններ, լեգենդներ, ավանդույթներ, հայտնի մարդիկ, տեղանքին բնորոշ կենսաբազմազանություն, բնորոշ խոհանոց, համայնքում առկա տարբեր ռեսուրսներ, որոնք օգտակար եւ անհրաժեշտ են զբոսաշրջիկներին, օրինակ՝ տրանսպորտային ծառայություն, հյուրանոցներ, հյուրատներ, հանգիստ եւ սնվելու հնարավորություն առաջարկող կառույցներ եւ/կամ անհատներ, ֆերմերային տնտեսություններ եւ այլն, համայնքում առկա էկոտուրիստական երթուղիները, հետադարձ կապի տվյալներ եւ այլն: Տեղեկատվությունն ստացվել է դաշտային աշխատանքների, առկա գրականության եւ աղբյուրների ուսումնասիրության հիման վրա:
Հուսով ենք, որ սույն տեղեկագրի տպագրությունը եւ տարածումը կնպաստի Լոռի այցելող զբոսաշրջիկների քանակի աճին եւ մարզի տնտեսական զարգացմանը:
Տեղեկագիրը հասանելի է այստեղ