2016 ՔՀԿ ԿԱՅՈւՆՈւԹՅԱՆ ՑՈւՑԱՆԻՇ – ՀԱՅԱՍՏԱՆ

2016 թվականը Հայաստանի համար առանձնացավ Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության ուժգնացմամբ, տնտեսական պայմանների վատթարացմամբ և քաղաքական կտրուկ զարգացումներով: Ապրիլին Լեռնային Ղարաբաղի տարածքային հակամարտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև սրվեց և հանգեցրեց ՔՀԿ կայունությունը Հայաստանում թվականի զինադադարի պայմանագրի ստորագրումից ի վեր ամենամեծ թվով զոհերի։ Հուլիսին մի խումբ զինված անձինք գրավեցին Երևանի ոստիկանական գունդը՝ ընդդիմադիր խմբի առաջնորդին ազատ արձակելու և նախագահի հրաժարականի պահանջով` միաժամանակ բողոք արտահայտելով հնարավոր տարածքային զիջումների դեմ, որոնք քննարկման էին դրված ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բարձր մակարդակի բանակցություններում։ Հազարավոր քաղաքացիներ փողոց դուրս եկան` ի պաշտպանություն այս պահանջների՝ կոչ անելով խաղաղ միջոցներով կարգավորել միջադեպը: Տարվա ընթացքում երկրի տնտեսական պայմանների վատթարացում նկատվեց, որը մասամբ պայմանավորված էր Ռուսաստանից եկող դրամական փոխանցումների կտրուկ նվազմամբ և մանրածախ առևտրի անկմամբ: Սեպտեմբերին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, որին հետևեց կառավարության հրաժարականը։ Նոր վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ կոռուպցիայի և հարկերից խուսափելու դեմ պայքարի կոչով և ներկայացրեց կառավարության նոր ծրագիրը, որը լավ կառավարման, կայուն տնտեսական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի և սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման բաղադրիչներ էր ներառում: