«ՔՀԿ-ների պետական ֆինանսավորման աղբյուրները. մշտադիտարկում» զեկույց

Այսօր մեր երկրում ՔՀԿ-ների ֆինանսավորման աղբյուրների ուսումնասիրությունն ու հիմնախնդիրների վերհանումը նոր ուղի են հարթում ոլորտի հետագա զարգացման, ՔՀԿ-ների կայունության ապահովման և հանրային միջոցների հասանելիության ապահովման հարցում: Պետության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության և հանրային քաղաքականության մշակման հարցում ՔՀԿ-ներն իրենց անմիջական ավանդն ունեն ոչ միայն տարաբնույթ ծրագրերի միջոցով պետության բեռի թեթևացման, այլև այդ ծրագրերը հասարակության բոլոր խմբերին առավել նպատակային ու հասանելի դարձնելու գործում:

Սույն հետազոտությունը նպատակ ունի ցույց տալու այն առանցքային խնդիրները, որոնք առկա են հանրային միջոցների բաշխման թափանցիկության, հասանելիության և հաշվետվողականության ապահովման ընթացքում: Մշտադիտարկմամբ կարևորել ենք նախարարությունների կողմից ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպություններին ֆինանսական հատկացումների իրավական հիմքերի, դրանցում առկա բացերի ու պետական միջոցների բաշխման առանձնահատկությունների ուսումնասիրոււթյունը:

Մասնավորեցնելով խնդիրը՝ մշտադիտարկման առարկա են դարձել դրամաշնորհների, սուբսիդիաների, նվիրատվությունների, նվիրաբերությունների տրամադրման ընթացակարգերն ու դրանց թափանցիկությունը հետազոտվող ժամանակահատվածում (2017 թ.):

Հետազոտությամբ պարզվեց, որ մեզ հետաքրքրող ժամանակահատվածում նախարարությունները վերոգրյալ ֆինանսական հատկացումները մեծամասամբ տրամադրել են առանց մրցույթի: Բացի այդ, «Սուբսիդիաներ ոչ պետական կազմակերպություններին» և «Նվիրատվություն ոչ կառավարչական (հասարակական) կազմակերպություններին» տնտեսագիտական հոդվածներով հատկացվող գումարներն առավելապես տրամադրվել են պետական ՀՄԴ-ներին, ՄՀԿ-ներին, տարբեր միություններին և ծառայություններ մատուցող մի շարք այլ իրավաբանական անձանց, օրինակ՝ ԻԱՄ-ներին, ՍՊԸ-ներին, ՓԲԸ-ներին և այլն