«ՔՀԿ-ների ներգրավվածությունը քաղաքականության մշակման և իրականացման մոնիթորինգի գործում․ Կարիքներ և կարողություններ»

Սույն վերլուծությունը մշակվել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Ոչ կառավարական դերակատարների հզորացում բարեփոխումների խթանման և հանրային հաշվետվողականության բարելավման նպատակով » տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում: Այս ծրագիրն իրականացվում է կազմակերպությունների կոնսորցիումի կողմից, որտեղ ղեկավար դերը ստանձնել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը: Հայաստանում կոնսորցիումի ներկայացուցիչն է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն:

Ծրագիրն իրականացվում է ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի համատեքստում, որը նպատակ ունի բարելավելու ԵՄ արևելյան հարևան հանդիսացող երկրների կայունությունը, կառավարումը, անվտանգությունն ու բարեկեցությունը: Քաղաքացիական հասարակության դերակատարները կարևոր դեր ունեն այս գործընթացում, քանի որ նրանք խթանում են ժողովրդավարական արժեքները և մարդու իրավունքները և հաշվետու են պահում կառավարությանը: Աջակցելով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) շահերի պաշտպանության ու բարեփոխումների մոնիթորինգի կարողությունների զարգացման գործում՝ ԵՄ-ն ձգտում է ընդլայնել համագործակցությունը տարածաշրջանի հետ՝ այդպիսով աջակցելով տարածաշրջանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը: Ուսումնասիրության ընդհանուր նպատակն է բացահայտել և վերլուծել քաղաքացիական հասարակության դերակատարների կարիքներն ու կարողությունները քաղաքականության երկխոսության մասնակցության գործում, ինչպես նաև այն ուղիները, որոնցով այս դերակատարները կարող են ներդրում ունենալ առանձին ոլորտների քաղաքականության երկխոսության մեջ: Ուսումնասիրության կոնկրետ նպատակն է խորքային վերլուծություն ներկայացնել Հայաստանի ՔՀԿ-ների դաշտի, քաղաքականության երկխոսության գործընթացում նրանց