Վեց խոշորացված համայնքների բյուջեների ֆինանսական վերլուծություն – 2018

«Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի շրջանակներում 2018թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի 3 մարզերի 6 խոշորացված համայնքներում իրականացվել է հետազոտություն, որն ուղղված է համայնքային մի շարք ծառությունների որակի գնահատմանը: Հետազոտությունն իրականացվել է «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ի կողմից, որում կոնսորցիումի ցանցի միջոցով ներգրավված են եղել «ՀԿ Կենտրոն», «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» և «Տեղեկատվական համակարգերի զարգացման եվ վերապատրաստման կենտրոն» գործընկեր հասարակական կազմակերպությունները: Ծրագրում ներառված 3 մարզերն են Շիրակը, Լոռին, Տավուշը, որոնցից յուրաքանչյուրում համապատասխանաբար ընտրվել են երկու խոշորացված համայնքներ. Շիրակի մարզում՝ Ախուրյանը և Աշոցքը, Լոռվա մարզում՝ Ստեփանավանը և Թումանյանը, Տավուշի մարզում՝ Դիլիջանը և Նոյեմբերյանը: Հետազոտությունն ուղղված է եղել ընտրված համայնքներում համայնքապետարանների կողմից մատուցվող ներհամայնքային ճանապարհների սպասարկման, աղբահանության իրականացման և փողոցային լուսավորության ապահովման ծառայությունների որակի գնահատմանը: Սույն վերլուծական հաշվետվությունն ամփոփում է 6 խոշորացված համայնքներում վերոնշյալ ոլորտներում իրականացվող ծախսերի վերլուծությունը, համայնքներում ստեղծվող արժեքների գնահատումը: