Հանրային կարծիքի սույն հետազոտությունն իրականացվել է ՀաՄաՏեղ ծրագրի շրջանականերում «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Նյութի բովանդակությունը և դրանում արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հետազոտությունը իրականացվել է Վանաձոր համայնքում ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում ՀԿ Կենտրոնի կողմից: Կարիքի գնահատման գործնական հմտությունների զարգացման նպատակով հետազոտության իրականացման ողջ ընթացքում ներգրավված են եղել Վանաձոր Ինֆոտուն և ՀաՄաՏեղ ծրագրերի մասնակից երիտասարդները:
Հետազոտության նպատակն է պարզել Վանաձոր համայնքի հիմնախնդիրները, բնակչության մոտեցումը լուծում պահանջող հիմնախնդիրների առաջնահերթություններին, ինչպես նաև` չափել ՏԻՄ-ի նկատմամբ վստահությունը: Հետազոտությունն իրականացվել է 16 տարեկանից բարձր բնակչության շրջանում, հարցաթերթի հիման վրա՝ դեմ առ դեմ հարցման , ինչպես նաև առցանց հարցաթերթիկների միջոցով:
Գլխավոր համակցությունը շերտավորվել է ըստ սեռատարիքային, բնակության վայրի և կրթական մակարդակի հատկանիշների:
Կիրառվել է համամասնական, պատահական ընտրանքի մոդել: Ընտրանքի փաստացի ծավալը կազմել է 208 ռեսպոնդենտ: