Սույն հետազոտությունն իրականացվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության կողմից «Վանաձորի տեղական երիտասարդական քաղաքականության մշակում»՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ Վանաձորի համայնքապետարանի հետ գործընկերությամբ։1 «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագիրն (2018-2020թթ․) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցաբար:
2. Մեթոդաբանություն
Հետազոտությունն իրականացվել է քանակական և որակական մեթոդների համադրմամբ: Որպես քանակական մեթոդ իրականացվել է առցանց հարցում Վանաձորի 15-35 տարեկան երիտասարդների շրջանում, որտեղ.
Ընտրանքային համախմբությունը՝ 193 հարցվող
Անկեղծության մակարդակ՝ 95%
Ընտրանքի սխալ՝ 6%
Որպես տեղեկատվության հավաքագրման որակական մեթոդ իրականացվել են ֆոկուս խմբային քննարկումներ.
Վանաձորի թվով 12 երիտասարդների մասնակցությամբ, որտեղ ապահովվել է տարբեր խմբերի երիտասարդների մասնակցություն (ուսանող, գործազուրկ, աշխատող, ինքնազբաղ և այլն)
Վանաձորի թվով 13 ոլորտային փորձագետների մասնակցությամբ, որտեղ ներկա են եղել մասնավոր հատվածից 2, պետական հատվածից 4 և քաղաքացիական հասարակության հատվածից 7 ներկայացուցիչներ։
Զեկույցը հասանելի է այստեղ