ՀՀ-ում քաղաքականությունների մշակման միասնական կառավարման մոդելի ուսումնասիրություն

Ներկայացվող ուսումնասիրությունն իրականացրել է «Արազա» ԲՀԿ-ն Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող «Հայաստանում քաղաքականության մշակման միասնական կառավարման մոդել» ծրագրի շրջանակներում:

Ուսումնասիրության նպատակն էր մոնիթորինգի արդյունքում ստանալ կառավարության «Պետական քաղաքականությունների և օրենսդրական բարեփոխումների` բաց, թափանցիկ, մասնակցային և հաշվետու գործընթացի ապահովում» հանձնառության կատարման արդյունավետության գնահատականը, Հայաստանում քաղաքականության մշակման միասնական կառավարման նորարարական մոդելի կայացման տեսանկյունից, բացահայտել խոչընդոտները և ծրագրի շրջանակում աջակցել դրանց լուծմանը ի նպաստ մոդելի կայացման: Ուսումնասիրության թիրախ են հանդիսացել ՀՀ նախարարներին կից հասարակական խորհուրդները, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքը և ՀՀ Ազգային Ժողովի հանրային լսումների և քննարկումների ինստիտուտը: