Այս գնահատումն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող “STRONG CSOs” ծրագրի շրջանակներում, որի նպատակն է զարգացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները՝ որպես երկրում զարգացում ապահովող անկախ մարմիններ` նրանց դարձնելով առավել բանիմաց, քաղաքացիների կարիքներին արձագանքող, և ակտիվորեն աջակցել երկրի զարգացմանը գործնական, ծրագրային մոտեցումների միջոցով:
Ծրագիրը հասցեագրում է ՔՀԿ-ների կարողությունների համալիր և փոխկապակցված մի շարք ոլորտներ՝ ներքին, արտաքին և ԵՄ ծրագրերի կառավարում։ Վերջինս միավորում է բոլոր կարողությունները մրցութային ենթադրամաշնորհային մեխանիզմի միջոցով։ Կարողությունների զարգացման կարիքների գնահատման հիմնական նպատակն է գնահատել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների կարիքներն ու առկա բացերը և չափել կարողությունների զարգաց- վածության մակարդակը 2016-2018թթ. ժամանակաշրջանի համար։ Գնահատումը հիմնվել է առաջնային և երկրորդային աղբյուրների վրա։ Որպես առաջնային աղբյուր ծառայել են խորքային հարցազրույցներն ու առցանց հարցումը, իսկ որպես երկրորդային աղբյուր՝ նախկինում տպագրված ուսումնասիրությունները և թեմային առնչվող այլ տվյալները։
ԶԵԿՑՈՒՅՑԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է ԱՅՍՏԵՂ