Աշխատանքի հայտարարություն | դրամաշնորհների ղեկավարի օգնական

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿն փնտրում է դրամաշնորհների ղեկավարի օգնականի

Դրամաշնորհների ղեկավարի օգնականի գործառույթներին և նրան ներկայացվող պահանջներին մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված աշխատանքի տեխնիկական նկարագրից (TOR)․

Աշխատանքի տևողություն` 4 ամիս (01 հունիս, 2024թ. – 30 սեպտեմբեր, 2024թ.)՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ, 2 ամիս փորձաշրջանով

Աշխատանքային ժամեր` 09։00–18։00 (օրական 8 ժամ, 1 ժամ ընդմիջում)

Աշխատանքի վայր՝ ՀԿ Կենտրոնի գրասենյակ՝ ք․ Վանաձոր, Խորենացի 6/1

 

Աշխատանքի նկարագրություն.

ՀԿ Կենտրոնի կողմից կառավարվող դրամաշնորհների վերահսկում, ֆինանսական փաստաթղթերի հավաքագրում և ստուգում, հաշվետվությունների ստուգում և հաստատում, հաշվետվությունների կազմում,  խորհրդատվություն:

Հաշվետու է` ՀԿ Կենտրոնի դրամաշնորհների ղեկավարին և ծրագրի ղեկավարին

Հիմնական պարտականությունները․

 

Ծրագրային`

Ø Հետևել, որպեսզի բոլոր դրամաշնորհային գործընթացները համապատասխանեն ՀԿ Կենտրոնի և դոնոր կազմակերպության/ների  ընթացակարգերին և կանոններին, գնումներից մինչև հաշվետվություն և մոնիթորինգային պահանջներին համապատասխանություն:

Ø Պատասխանատվություն կրել փաստաթղթաշրջանառության՝ պահանջներին համապատասխան ապահովման, ադմինիստրատիվ աշխատանքների և համակարգման համար:

Ø Դրամաշնորհառուների համար հանդիսանալ ՀԿ Կենտրոնի կոնտակտային անձը դրամաշնորհների ֆինանսական և կազմակերպչական կառավարմանը վերաբերող հարցերի շուրջ:

Ø Օգնել դրամաշնորհային գործողությունների իրականացմանը:

Ø Պատասխանատվություն կրել ծրագրի շահառուներին դրամաշնորհների տրամադրման և կառավարման գործընթացի համար՝ դրամաշնորհների ղեկավարի հետ միասին:

Ø Համակարգել դրամաշնորհների հաստատման պրոցեսը՝ դրամաշնորհների ղեկավարի հետ միասին:

Ø Վարել տվյալների բազան:

Ø Համագործակցել ծրագրային թիմի հետ և աջակցել մյուս աշխատակիցներին:

 

 

 

Ընդհանուր`

Ø Վերահսկել “ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿ-ի կողմից ֆինանսավորված դրամաշնորհային ծրագրերը` ՀՀ օրենսդրության և դոնոր կազմակերպությունների պահանջներին համապատասխան:

Ø Հաստատել դրամաշնորհային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, համայնքների և համայնքային խմբերի ներկայացրած նախահաշիվները:

Ø Վերանայել և վերլուծել դրամաշնորհային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, համայնքների և համայնքային խմբերի կողմից ներկայացվող ֆինանսական փաստաթղթերը:

Ø Ստեղծել և վարել դրամաշնորհային ծրագրերի փաստաթղթային արխիվ:

Ø Ըստ անհրաժեշտության կազմակերպել և վարել դրամաշնորհների ֆինանսական կառավարման սեմինարներ:

Ø Դրամաշնորհներ իրականացնող կազմակերպություններին տրամադրել տեխնիկական օժանդակություն /խորհրդատվություն:

Ø Մշակել դրամաշնորհային միջոցների հատկացման, բաշխման կարգը և առաջնորդվել այդ կարգով:

Ø Պատրաստել դրամաշնորհային ծրագրերի վերահսկման գրաֆիկ:

Ø Պլանավորված պարբերականությամբ այցելություններ կատարել թիրախ համայնքներ` վերահսկման, խորհրդատվության նպատակով (ենթադրամաշնորհների առկայության դեպքում):

Ø Վերահսկման արդյունքների մասին հաշվետվություններ պատրաստել և ներկայացնել կազմակերպության ղեկավարին, ծրագրի ղեկավարին և դրամաշնորհների ղեկավարին:

Ø Մշակել ֆինանսական հաշվետվությունների ստանդարտներ, ձևաթերթիկներ:

Այլ պարտականություններ`

Ø Կատարել գրասենյակային գնումներ,

Ø Մասնակցել ՀԿ-ի ռազմավարության մշակմանը,

Ø Աջակցել ՀԿ Կենտրոնի աշխատակազմին կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերում, դասընթացների, հանդիպումների, այլ միջոցառումների իրականացման հարցում,

Ø Ըստ անհրաժեշտության և պահանջի` ստանձնել այլ պարտականություններ ՀԿ Կենտրոնում։

Դրամաշնորհների ղեկավարի օգնականին ներկայացվող անհրաժեշտ կարողություններիպահանջները.

  • Բարձրագույն կրթություն հաշվապահական հաշվառման, տնտեսագիտության, կառավարման ևհարակից ոլորտներում,
  • Դրամաշնորհային ծրագրերի կառավարման փորձառություն,
  • Հաղորդակցման և դժվարին իրավիճակներում կողմնորոշման հմտություն,
  • Ինքնուրույն, ինչպես նաև որպես թիմի անդամ աշխատելու ունակություն,
  • Ճշտապահություն ու մանրամասների նկատմամբ ուշադիր վերաբերմունք, վերլուծական կարողություն,
  • Տվյալների բազաների հետ աշխատելու կարողություն,
  • Համակարգչային հիմնարար գիտելիքներ,
  • Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց հաղորդակցման կարողությունը կդիտվի որպես առավելություն,
  • Ֆինանսական փաստաթղթերի հետ աշխատանքի, ստուգման, հաշվետվությունների կազմման փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Հասարակական ոլորտում աշխատանքային փորձառությունը կդիտվի որպես առավելություն։

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ngoc.csd.ngo@gmail.com էլ. փոստի հասցեով ուղարկել ստորև նշված փաստաթղթերը, նամակի վերնագրի տողում նշելով «Դրամաշնորհների ղեկավարի օգնական – Հետաքրքրության հայտ Անուն, ազգանուն»`

  • ինքնակենսագրություն (CV)
  • հետաքրքրության նամակ

Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 2024թ. մայիսի 31 (ժամը՝ 16:00): 

Ոչ ամբողջական և վերջնաժամկետի խախտմամբ ուղարկված հայտերը չեն դիտարկվի: Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի մայիսի 31-ին։

Հարցերի դեպքում կարող եք գրել ngoc.csd.ngo@gmail.com էլ.փոստով կամ զանգահարել +374 91-74-33-15հեռախոսահամարով: