Տեխնիկայի ձեռքբերման մրցույթ | ԾԱԾԿԱԳԻՐ: ԿԿՀԶ-ՀԿԿ ՔՀԶ ՀԿ-ԱՊՁԲ-03/2024

ԾԱԾԿԱԳԻՐ: ԿԿՀԶ-ՀԿԿ ՔՀԶ ՀԿ-ԱՊՁԲ-03/2024

Մրցույթի մասնակիցները պետք է  ուսումնասիրեն սույն մրցութային փաստաթղթերի փաթեթումպարունակվող հրահանգները, ձևերը, մասնագրերը, ինչպես նաև համապատասխանեն դրանց: Եթե ողջ անհրաժեշտ տեղեկատվությունն ու փաստաթղթերը պարունակող մրցութային հայտը չիներկայացվում սահմանված ժամկետում, ապա դա հանգեցնում է հայտի մերժմանը:

Ապրանքների ընդհանուր նկարագրությունը տե ՛ս.ՀԱՎԵԼՎԱԾ-II-III-_ՏԵԽՆԻԿԱԿԱՆ-ՄԱՍՆԱԳՐԵՐ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ-ԱՌԱՋԱՐԿ-New

Ապրանքների առաքման հասցեներն են՝ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի բնակավայրեր. Ախուրյան, Առափի, Երազգավորս, Հայկավան, Ղարիբջանյան, Բենիամին, Ախուրիկ, Բասեն, Գետք, Ջրառատ, Ազատան, Ոսկեհասկ, Կառնուտ, Լեռնուտ, Կապս, Կրաշեն, Հացիկ, Հովունի, Մայիսյան, Քեթի, Մեծ Սարիար, Ջաջուռ, Վահրամաբերդ, Շիրակ, Կամո, Կարմրաքար, Փոքրաշեն, Մարմաշեն, Բայանդուր, Հովիտ, Արևիկ, Այգաբաց գյուղերի վարչական նստավայրեր (գլխավորապես)։

  1.  Մատակարարումները պետք է ամբողջովին համապատասխանեն սույն մրցութային փաստաթղթերի փաթեթում սահմանված տեխնիկական մասնագրերին և այլ հրահանգներին:
  2. Մրցույթի մասնակիցները չեն կարող ներկա մրցույթին զուգահեռ այլընտրանքային առաջարկիհայտ ներկայացնել:

Մանրամասները՝ ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՄՐՑՈՒՅԹԻ-ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ-ՀԱՄԱՐ-New։

 

 

Ստորև ներկայացված պահանջների չկատարումը կհանգեցնի անհամապատասխանության ևկարող է հանգեցնել հայտերի մերժմանը: Ներկայացված բոլոր հայտերը պետք էհամապատասխանեն մրցութային փաստաթղթերի փաթեթի պահանջներին և ներառեն.

Մաս 1. Տեխնիկական առաջարկ

 հայտով  ներկայացված ապրանքների մանրամասն նկարագրություն՝ տեխնիկական մասնագրերին համապատասխան.

Տեխնիկական առաջարկը պետք է ներկայացվի նշված ձևաթղթով (ՀԱՎԵԼՎԱԾ-II-III-_ՏԵԽՆԻԿԱԿԱՆ-ՄԱՍՆԱԳՐԵՐ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ-ԱՌԱՋԱՐԿ-New):

Մաս 2. Ֆինանսական առաջարկ

Սույն ֆինանսական առաջարկը պետք է ներկայացվի նշված ձևաթղթով (ՀԱՎԵԼՎԱԾ-IV_ՖԻՆԱՆՍԱԿԱՆ-ԱՌԱՋԱՐԿ-New):

Մաս 3. Փաստաթղթեր.

  • Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը՝ որն ապացուցում է նաև, որ ընկերության, համատեղ ձեռնարկության կամկոնսորցիումի անունից ստորագրող անձը պատշաճ կերպով լիազորված է ստորագրել:

Պետք է ներկայացվի ազատ տեքստային ձևաչափով.

  • Երաշխիքային պայմանների նկարագրությունը:

 

 

 

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։