Արի՛ Լոռի, գնանք քոլի
![☘️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t14/1/16/2618.png)
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ
ԱՅՍՏԵՂ
![🌿](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t1e/1/16/1f33f.png)
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ այս տարի Ուտելի բույսերի փառատոնը տեղի կունենա հուլիսի 22-ին, Լոռվա չնաշխարհիկ Դսեղ գյուղում։
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t33/1/16/2705.png)
Արդեն չորրորդ անգամ Ուտելի բույսերի փառատոնը կազմակերպվում է ՀԿ Կենտրոնի կողմից։
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t33/1/16/2705.png)
Այս տարի Ուտելի բույսերի փառատոնի կարգախոսն է՝ «Արի՛ Լոռի, գնանք քոլի»։ Դե, երևի կիմանաք, որ Լոռին հարուստ է բուսատեսակների բազմազանությամբ և դրա օգտագործմամբ խոհանոցում։ Տեղացիները պահպանել են հավաքչության ավանդույթը և ամեն գարուն-ամառ գնում են հավաքի և դրանցից պատրաստում յուրահատուկ ու համեղ կերակուրներ, և հենց այս ամենով էլ պայմանավորված լոռեցիներին անվանում են «քոլեցի»։
![💭](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tef/1/16/1f4ad.png)
Փառատոնի շրջանակներում՝
![🟢](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfc/1/16/1f7e2.png)
Ազգային և մշակույթային միջոցառում,
![🟢](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfc/1/16/1f7e2.png)
Լոռեցիների ձեռքով հավաքած, մշակված և պատրաստված բուսական ուտեստների չորացված ու պահածոյացված բույսերի համտես և վաճառք,
![🟢](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfc/1/16/1f7e2.png)
Վարպետաց դասեր,
![🟢](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfc/1/16/1f7e2.png)
Ուտեսետի համտես-հյուրասիրություն,
![🟢](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfc/1/16/1f7e2.png)
Քայլարշավներ՝ վայրի հավաքչության կանոնների ուսուցմամբ ու պատմությամբ,
![🟢](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfc/1/16/1f7e2.png)
Ժողովրդական խաղերի ուսուցում,
![🟢](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfc/1/16/1f7e2.png)
Ազգային երգ ու պարի ուսուցում։
![😃](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t51/1/16/1f603.png)
Դե ի՜նչ, սպասում ենք՝ քոլը մնաց հավաքելու
———
![💬](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t6e/1/16/1f4ac.png)
Ուտելի բույսերի փառատոնն արդեն ունի 4 տարիների պատմություն, որի ընթացքում զբոսաշրջիկներին է ներկայացրել Լոռին իր յուրահատկություններով։ Այս տարի հրավիրում ենք միասին օգտվելու բնության ընձեռած բարիքներից, մեկ վայրում տեսնելու հավաքչությունից պատրաստի ուտեստ ցիկլը՝ պահպանելով Լոռվա մշակույթն ու սովորությունները։
![💬](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t6e/1/16/1f4ac.png)
Փառատոնի նպատակն է․ Ոչ նյութական ժառանգության պահպանումը՝ հանրայնացնելով հայկական ավանդական հարուստ ու բազմազան խոհանոցը փառատոնի միջոցով և դրանով նպաստել Լոռու մարզում, մասնավորապես Թումանյան խոշորացված համայնքում զբոսաշրջության զարգացմանը։