Ուտելի Բույսերի Փառատոն | Արի՛ Լոռի, գնանք քոլի 

Արի՛ Լոռի, գնանք քոլի ☘️
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԱՅՍՏԵՂ
🌿 ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ այս տարի Ուտելի բույսերի փառատոնը տեղի կունենա հուլիսի 22-ին, Լոռվա չնաշխարհիկ Դսեղ գյուղում։
✅ Արդեն չորրորդ անգամ Ուտելի բույսերի փառատոնը կազմակերպվում է ՀԿ Կենտրոնի կողմից։
✅ Այս տարի Ուտելի բույսերի փառատոնի կարգախոսն է՝ «Արի՛ Լոռի, գնանք քոլի»։ Դե, երևի կիմանաք, որ Լոռին հարուստ է բուսատեսակների բազմազանությամբ և դրա օգտագործմամբ խոհանոցում։ Տեղացիները պահպանել են հավաքչության ավանդույթը և ամեն գարուն-ամառ գնում են հավաքի և դրանցից պատրաստում յուրահատուկ ու համեղ կերակուրներ, և հենց այս ամենով էլ պայմանավորված լոռեցիներին անվանում են «քոլեցի»։
💭 Փառատոնի շրջանակներում՝
🟢Ազգային և մշակույթային միջոցառում,
🟢 Լոռեցիների ձեռքով հավաքած, մշակված և պատրաստված բուսական ուտեստների չորացված ու պահածոյացված բույսերի համտես և վաճառք,
🟢 Վարպետաց դասեր,
🟢 Ուտեսետի համտես-հյուրասիրություն,
🟢 Քայլարշավներ՝ վայրի հավաքչության կանոնների ուսուցմամբ ու պատմությամբ,
🟢 Ժողովրդական խաղերի ուսուցում,
🟢 Ազգային երգ ու պարի ուսուցում։
😃 Դե ի՜նչ, սպասում ենք՝ քոլը մնաց հավաքելու
———
💬 Ուտելի բույսերի փառատոնն արդեն ունի 4 տարիների պատմություն, որի ընթացքում զբոսաշրջիկներին է ներկայացրել Լոռին իր յուրահատկություններով։ Այս տարի հրավիրում ենք միասին օգտվելու բնության ընձեռած բարիքներից, մեկ վայրում տեսնելու հավաքչությունից պատրաստի ուտեստ ցիկլը՝ պահպանելով Լոռվա մշակույթն ու սովորությունները։
💬 Փառատոնի նպատակն է․ Ոչ նյութական ժառանգության պահպանումը՝ հանրայնացնելով հայկական ավանդական հարուստ ու բազմազան խոհանոցը փառատոնի միջոցով և դրանով նպաստել Լոռու մարզում, մասնավորապես Թումանյան խոշորացված համայնքում զբոսաշրջության զարգացմանը։