Վանաձորում տեղի ունեցավ աշխատանքային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում

Փետրվարի 15-ին ՀԿ Կենտրոնի գրասենյակում «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում իրականացվել է տեղեկատվական հանդիպում աշխատանքային իրավունքների վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին ինչպես գործատուներ, այնպել էլ աշխատողներ, ովքեր իրենց հուզող հարցերը հղել են իրավաբան Շուշանիկ Իսահակյանին։

 

«Հանդիպման ընթացքում քննարկվել է աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների մասին, որոնց արդյունքում կենսաթոշակի տարիքը լրանալու հիմքով կարգելվի աշխատանքային պայմանագրի լուծումը։ Փոփոխությանը կողմ էին կենսաթոշակի տարիքին ավելի մոտ գտնվող մասնակիցները, մինչդեռ երիտասարդների կարծիքով` փոփոխության արդյունքում երիտասարդների համար է՛լ ավելի դժվար կլինի աշխատանք գտնել» – նշում է Շուշանիկ Իսահակյանը։

Մասնակիցներից ոմանք բարձրացրել են այնպիսի խնդիրներ, որոնց մասին քիչ են խոսվում աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ հասարակական կազմակերպությունների կամ պետական մարմինների զեկույցներում։ Օրինակ մասնակիցներից մեկը բարձրաձայնել է տուրիզմի ոլորտում աշխատողների թեյավճարները գործատու կազմակերպությունների կողմից «գանձելու» խնդիրի մասին։ Մեկ այլ մասնակացի հետ քննարկման արդյունքում պարզվել է, որ գործատուն կնքել է ծառանութնունների մատուցման պայմանագիր աշխատանքնային պայմանագրի փոխարեն` արձակուրդային վճարելուց խուսափելու նպատակով։

«Ինձ համար դասընթացը շատ արդյունավետ էր, քանի որ հնարավորություն ունեցա քննարկել աշխատանքային իրավունքների հետ կապված մի քանի վիճահարույց հարցեր, որոնց ես կամ մտերիմներս  անձամբ առնչվել ենք։ Հատկապես օգտակար բացահայում էր www.azdarar.mdi.am կայքը։ Շատ ցանկալի կլինի նոր աշխատանքային օրենգրքի վերջական հաստատումից հետո ունենալ նմանատիպ մեկ այլ դասընթաց»,-նշում է դասընթացի մասնակիցներից ուսուցիչ Մանե Մարուքյանը։

 

Հանդիմպան մասնակիցները բախվել էին Հայաստանում լայնորեն տարածված խնդիրների ինչպիսիք են` առանց վարձատրության արտաժամ աշխատանք, առանց պայմանագրի աշխատանք, ընդմիջման ժամին աշխատավայրից բացակայելու արգելքներ։

 

 

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։