Մարտի 28-ին Երևանում տեղի ունեցավ բարեգործական ոլորտի բարեփոխումների Ջատագովության խմբի հանդիպումը։ Խումբը, որը կազմված է ոլորտում նշանակալի փորձ ունեցող անձանցից, հավաքվել է՝ քննարկելու Հայաստանում բարեգործական ոլորտի մարտահրավերները և գտնելու անհրաժեշտ լուծումներ։
Հանդիպման ընթացքում մասնակիցները բովանդակային և արդյունավետ քննարկում ծավալեցին բարեգործական ոլորտում առկա խնդիրների շուրջ։ Հանդիպման ընթացքում խումբը քննարկել է բարեգործական կազմակերպությունների ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի բարելավման հարցերը, ինչպես նաև այն օրենսդրական հնարավոր առաջարկները, որոնք կխթանեն մասնավոր հատվածին ակտիվ լինել ոլորտում։
Խումբը ընդգծեց բարեգործական ոլորտում ավելի մեծ թափանցիկության և հաշվետվողականության անհրաժեշտությունը՝ նկատի ունենալով, որ օրենսդրական դաշտում չկա որևէ հստակ սահմանում, թե ո՞ր կառույցներն են համարվում բարեգործական։ Այս մասով քննարկվեց ԱՄՆ-ի և այլ երկրների մոդելները, որտեղ բարեգործական կառույցները հստակ և համապարփակ տեղեկատվություն են տրամադրում իրենց գործունեության և ֆինանսների վերաբերյալ, որից հետո ճանաչվում են որպես բարեգործական կազմակերպություն։
Հանդիպման քննարկումների արդյունքների հիման վրա կմշակվի հանրային քաղաքականության փաստաթուղթ, որը կնշմարի բարեգործական ոլորտի բարեփոխման ճանապարհային քարտեզը։
Այս ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով: Ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից և աջակցում է Եվրոպական ոչ առևտրային իրավունքի հաստատման կենտրոնը (ECNL) INSPIRES ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինտերնյուսի և Ոչ առևտրային իրավունքի միջազգային կենտրոնի (ICNL) կողմից: Բովանդակության պատասխանատվությունը պատկանում է Եվրոպական ոչ առևտրային իրավունքի կենտրոնին և ՀԿ Կենտրոնին և պարտադիր չէ, որ արտահայտի USAID-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: