ՀԿ Կենտրոնի #Dialogue4Progress նախաձեռնության շրջանակում հանդիպում ԱԺ-ում

Սեպտեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում կայացավ ՀԿ Կենտրոնի Dialogue4Progress խորագրով երկխոսության հանդիպում: Միջոցառմանը մասնակցեցին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները:

Հանդիպման նպատակն էր խթանել կրթության ոլորտում գործող ՔՀԿ-ների և ոլորտը համակարգող ԱԺ մշտական հանձնաժողովի միջև երկխոսությունը:

ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, հանձնաժողովի անդամ Հակոբ Ասլանյանը և պատգամավոր Հովիկ Աղազարյանը ՔՀԿ ներկայացուցիչների հետ քննարկեցին կրթական ոլորտի տարբեր հարցեր, մասնավորապես՝ հանրակրթության և բարձրագույն կրթության վերաբերյալ:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ոլորտում առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին օրենսդրական փոփոխությունների միջոցով:

 

Այս հանդիպումը ՀԿ Կենտրոնի #Dialogue4Progress նախաձեռնության մի մասն է, որի նպատակն է խթանել երկխոսությունը պետական կառույցների և քաղաքացիական հասարակության միջև:

 

«ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրային բաղադրիչն իրականացվում է «Քաղաքացիական հասարակության զարգացում Արևելյան Գործընկերության երկրներում» ծրագրի շրջանակներում՝ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից: Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ: