
2025 թվականի մայիսին «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն իրականացրեց ներքին բազմապատկման դասընթացների շարք «DeSIRe» ծրագրի շրջանակում։
Դասընթացների նպատակն էր զարգացնել երիտասարդների, ուսուցիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փափուկ հմտությունները, որոնք կարևոր են ժամանակակից աշխատաշուկայի և համայնքային զարգացման համար։
Դասընթացները վարեցին փորձառու մասնագետներ Արփինե Հակոբյանը և Սյուզան Հովսեփյանը։
Դասընթացներն ընդգրկում էին չորս հիմնական թեմատիկ ուղղություններ՝
- Հավասարություն, բազմազանություն և ներառում (Module 2։ Equality, Diversity and Inclusion)
- Սոցիալական ձեռնարկատիրություն և նախաձեռնողականություն (Module 3։ Essential Entrepreneurial Skills: Initiative and Proactivity)
- Արդյունավետ բիզնես հաղորդակցություն և բանակցային հմտություններ (MOOC 1։ Effective Business Communication and Negotiation Skills)
- Կազմակերպական մշակույթի ըմբռնում և զարգացում (MOOC 2։ Understanding and Developing Organizational Culture)
Չորս օրվա ընթացքում անցկացված ութ ինտերակտիվ դասընթացներին մասնակցեց ավելի քան 200 մասնակից։ Դասընթացները համակցում էին տեսական գիտելիքները գործնական վարժությունների, խմբային քննարկումների և դերային խաղերի հետ՝ ապահովելով անմիջական կիրառելիություն։
Մասնակիցները ձեռք բերեցին կարևոր հմտություններ ներառական միջավայրերի ձևավորման, արդյունավետ հաղորդակցության և բանակցությունների վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպական մշակույթի զարգացման և սոցիալական ձեռնարկատիրության միջոցով համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ։
Դասընթացների ընթացքում կիրառվել են ոչ ֆորմալ կրթության մեթոդներ, ինչպիսիք են՝ ինտերակտիվ ներկայացումներ, խմբային աշխատանքներ, գործնական վարժություններ և միջազգային փորձի ուսումնասիրություն։
Մասնակիցներն ընդգծել են, որ դասընթացները ոչ միայն բարձրացրել են իրենց գիտելիքների մակարդակը, այլև տրամադրել են գործիքներ, որոնք պատրաստ են կիրառել իրենց աշխատանքում, ուսման և համայնքային գործունեության մեջ։ Շատերը նշել են, որ պատրաստակամ են նախաձեռնել սոցիալական ձեռնարկատիրական ծրագրեր և ներառական կրթական նախաձեռնություններ։
Եվրոպական Միության ԷՐԱԶՄՈՒՍ+ԾՐԱԳՐԻ ՀԳ2 ԿԶԲԿ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ ճկուն հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագիծն առաջնորդվում է Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի կողմից և իրականացվում է Հայաստանի, Վրաստանի և Եվրոպական միության անդամ երկրների գործընկեր բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի հետ համատեղ։ Նախագիծն ունի նաև 3 ասոցացված գործընկեր կառույցներ։