DeSIRe. Ազգային իրազեկման օր

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն Էրազմուս+ կարողությունների զարգացման  # DeSIRe. «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ ճկուն հմտությունների զարգացում» նախագծի շրջանակներում կազմակերպում է Ազգային իրազեկման օր։
Այս միջոցառման նպատակն է՝ շահագրգիռ տարբեր կողմերին ներկայացնել DeSIRe նախագծի շրջանակներում նախատեսված գործողությունները։

Ազգային իրազեկման օրը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 25-ին, ժամը 9:30-10:50 ՀԿ Կենտրոնի գրասենյակում (ք. Վանաձոր, Խորենացի 6/1):

* Միջոցառումը կազմակերպվում է հիբրիդ ձևաչափով, և կարող եք միանալ նաև առցանց ձևաչափով։

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել՝ ԱՅՍՏԵՂ

DeSIRe նախագիծը նպատակ ունի 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ակադեմիական գիտելիքի և հմտությունների որակի բարձրացման միջոցով բարելավելու ուսանողների կարիերայի հեռանկարները, աշխատաշուկայում խթանելու նրանց մրցունակությունն ու ձեռնարկատիրական հմտությունները՝ դրանով իսկ օգնելով նրանց արդյունավետորեն հաղթահարելու իրենց մասնագիտական և առօրյա կենսագործունեության մարտահրավերները:

 

 

ԷՐԱԶՄՈՒՍ+ԾՐԱԳՐԻ ՀԳ2 ԿԶԲԿ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ ճկուն հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագիծն առաջնորդվում է Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի կողմից և իրականացվում է Հայաստանի, Վրաստանի և Եվրոպական միության անդամ երկրների գործընկեր բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի հետ համատեղ։

Նախագիծն ունի նաև 3 ասոցացված գործընկեր կառույցներ։