Դասընթացներ երիտասարդների և ուսուցիչների համար փափուկ հմտությունների զարգացման նպատակով՝ հիմնված Լապենրանտայի LUT համալսարանի վերապատրաստման վրա

2025 թվականի հուլիսին «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն իրականացրեց ներքին բազմապատկման դասընթացների շարք «DeSIRe» ծրագրի շրջանակում։ Դասընթացների նպատակն էր զարգացնել ուսուցիչների և երիտասարդների փափուկ հմտությունները, որոնք կարևոր են ժամանակակից աշխատաշուկայի և համայնքային զարգացման համար։

Դասընթացները վարեցին փորձառու մասնագետներ Արփինե Հակոբյանը և Վահե Խաչիկյանը։

Դասընթացներն ընդգրկում էին չորս հիմնական թեմատիկ ուղղություններ՝

  • Մեդիա և թվային գրագիտություն (Module 1: Media & Digital Literacy Skills)
  • Առաջնահերթությունների սահմանում և որոշումների կայացում (Module 4: Prioritizing & Decision-Making Skills)
  • Ստեղծագործական մտածողություն և խնդիրների լուծում (Module 5: Creative Thinking & Problem-Solving Skills)
  • Էմոցիոնալ և սոցիալական ինտելեկտ (MOOC 5: Emotional & Social Intelligence)

 

Երկու օրվա ընթացքում անցկացված ութ ինտերակտիվ սեսիաներին մասնակցեց ավելի քան 329 մասնակից։ Դասընթացները համակցում էին տեսական գիտելիքները գործնական վարժությունների, խմբային քննարկումների, դերային խաղերի և գործողությունների պլանավորման հետ՝ ապահովելով անմիջական կիրառելիություն։

Մասնակիցները ձեռք բերեցին կարևոր հմտություններ մեդիա մանիպուլյացիաների բացահայտման, փաստերի ստուգման, ժամանակի և անելիքների կառավարման գործիքների կիրառման (Eisenhower Matrix, Priority Tree) վերաբերյալ, ինչպես նաև ուսումնասիրեցին ստեղծագործական մտածողության մեթոդները (SCAMPER, TRIZ, lateral thinking) և Ֆորում թատրոն մեթոդով զարգացրեցին իրենց էմոցիոնալ ինտելեկտը։

Դասընթացի մասնակիցների ընդգծում էին դասընթացների ինտերակտիվ ձևաչափը, գործնական կիրառելիությունը և նորարարական մեթոդները։ Շատերը նշում էին, որ պատրաստակամ են կիրառել ստացած գիտելիքները դասավանդման, երիտասարդական աշխատանքի և համայնքային նախաձեռնությունների մեջ։

ԷՐԱԶՄՈՒՍ+ԾՐԱԳՐԻ ՀԳ2 ԿԶԲԿ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ ճկուն հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագիծն առաջնորդվում է Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի կողմից և իրականացվում է Հայաստանի, Վրաստանի և Եվրոպական միության անդամ երկրների գործընկեր բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի հետ համատեղ։
Նախագիծն ունի նաև 3 ասոցացված գործընկեր կառույցներ։