
ՀԿ Կենտրոնի դրամաշնորհների ավագ ղեկավար Սյուզան Հովսեփյանը և հանրային կապերի ղեկավար Վահե Խաչիկյանը մասնակցեցին DeSIRe նախագծի վերջին առդեմ վերապատրաստմանը, որը կայացավ 2025 թվականի հոկտեմբերի 6-10-ը Իռլանդիայի Արվեստի, Դիզայնի և Տեխնոլոգիայի ինստիտուտում (IADT) և ներառեց ստեղծարար մտածողության ու խնդիրների լուծման հմտությունների զարգացումը, արդյունավետ գործարար հաղորդակցման և բանակցությունների հմտությունները, կոնֆլիկտների լուծման մոտեցումները, ինչպես նաև հուզական և սոցիալական ինտելեկտի խորացված ուսուցումը՝ համախմբելով հայ, վրացի և եվրոպական գործընկերներին։
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ներգրավվեցին գործնական վարժանքներում, դերախաղային սցենարների մշակման գործընթացում, փորձեցին ժամանակակից ուսուցման գործիքներ, ինչպիսին է Bodyswaps հավելվածը, և մասնակցեցին քննարկումներին՝ ուղղված ստեղծարար մտածողության, հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը։
DeSIRe նախագիծը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։