CapSLoc_ Մայիսյանում կայացավ «Դեղձ փառատոնը»՝ նվիրված հայտնի նկարիչներին

Հոկտեմբերի 20-ին Ախուրյանի համայնքի Մայիսյան բնակավայրը վերածվեց մշակութային կենտրոնի՝ հյուրընկալելով «Դեղձ փառատոնը», որը նվիրված էր ծնունդով մայիսյանցի նկարիչներ Վալերի Ափինյանին և Աշոտ Հովհաննիսյանին (Դեղձ Աշոտ)։

Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը և Էմմա Պալյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ինչպես նաև հյուրեր մարզի տարբեր համայնքներից։

Բացման խոսքում մարզպետ Մուշեղ Մուրադյանը նշեց երկու նկարիչների բացառիկ ներդրումը հայ արվեստում։ «Դեղձը գույնի նկարիչ էր, նորարար և հեղափոխական հայ արվեստում, ուներ հազվագյուտ գեղանկարչական տաղանդ», – ընդգծեց մարզպետը։

Փառատոնի ծրագիրը ներառում էր՝

  • Արվեստի տաղավարներ՝ տեղի վարպետների ստեղծագործությունների ցուցադրությամբ
  • Արվեստի թեմաներով վարպետաց դասեր
  • Կենդանի երաժշտական կատարումներ «Սարիբեկյան» բենդի կողմից
  • Լարախաղացի և փահլևանի շոու
  • Տեղական գյուղմթերքի և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք
  • Դեղձերի ներկման վարպետաց դաս՝ դասական երաժշտության ուղեկցությամբ

Հատուկ ուշադրության արժանացավ Գյումրու երկրագիտական թանգարանի գիտաշխատող Հ. Մաղաքյանի ներկայացումը Շիրակի ջրանցքի (Շիրկանալ) ստեղծման պատմության մասին, որի բացման 100-ամյակը նշվելու է հաջորդ տարի։

Միջոցառումը եզրափակվեց «Ախուրյան» շուրջպարով, որին միացան ինչպես բնակավայրերի պարի խմբակների սաները, այնպես էլ փառատոնի հյուրերը։

 

«Դեղձ փառատոնը» կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակում։ Փառատոնի կազմակերպիչներն էին Մայիսյան, Հովունի, Մարմաշեն, Վահրամաբերդ և Կապս բնակավայրերի համայնքային առաջնորդների թիմը։

 

 

 

«Դեղձի փառատոնը» կազմակերպվել է «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակում համայնքային համախմբմանն ու մասնակցության խթանմանն ուղղված փոքր դրամաշնորհային ծրագրով՝ Ախուրյան համայնքի Մայիսյան, Հովունի, Մարմաշեն, Վահրամաբերդ և Կապս բնակավայրերի համագործակցությամբ:

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։