
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն շարունակելով հավատարիմ մնալ իր առաքելությանը, աջակցում է համայնքներում ժողովրդավարության, թափանցիկության և կայուն զարգացման խթանմանը։
Օգոստոսի 15-ին ՀԿ Կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ «CSOs4SLD2։ ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման (Դրամաշնորհների կառավարում)» ծրագրի շրջանակներում տրամադրվող ենթադրամաշնորհային ծրագրերի պայմանագրերի ստորագրման արարողությունը։ CSOs4SLD2 ծրագրի նպատակն է խթանել կայուն և ներառական տեղական զարգացումը Հայաստանի տարբեր համայնքներում։
Ենթադրամաշնորհային ծրագրերը տրամադրվել են «Քաղաքացիական հասարակությանհզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո, որն իրականացվում էԳերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայիկառավարության և Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
Առաջիկա կես տարվա ընթացքում տարբեր համայնքներում իրականացվող այս 10 ծրագրերը միտված են լինելու խթանելու լավ կառավարումն ու ժողովրդավարությունը, համայնքային զարգացումն ու խոցելի խմբերի ներառումն ու աջակցումը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությունն ու Կայուն զարգացման նպատակների տեղայնացումը։
ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը պայմանագրերի ստորագրման միջոցառմանընթացքում կարևորեց քաղաքացիական հասարակության դերակատարումը՝ ընդգծելով, որ այսծրագրերը ոչ միայն ուղղված են կոնկրետ խնդիրների լուծմանը, այլև նպաստում են համայնքներիդիմակայունության և համագործակցության մշակույթի ձևավորմանը։
«Մենք հավատում ենք, որ փոքր քայլերով կարելի է բերել մեծ փոփոխություններ։ Այսօր այստեղհավաքված ՀԿ ներկայացուցիչները կարող են ապացուցել, որ Հայաստանի համայնքներում կաննախաձեռնող և նվիրված մարդիկ, ովքեր պատրաստ են աշխատել հանուն ընդհանուրբարեկեցության», նշեց Արփինե Հակոբյանը։
Այս դրամաշնորհային փուլը ևս մեկ քայլ է դեպի կայուն, ներառական և ժողովրդավարականհամայնքների ձևավորում։
Սույն միջոցառումն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի «CSOs4SLD2. ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման (դրամաշնորհների կառավարում)» ծրագրի շրջանակում՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության ֆինանսավորմամբ։