Ապրիլի 9-10-ին Երևանում տեղի ունեցավ Քաղաքացիական հասարակության կառույցների փորձի փոխանակման ֆորումը, որը նախաձեռնվել էր «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից Քաունթերփարթ Ինթերնեյշնլի «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։
Ֆորումի նպատակն էր Նպաստել համայնքահեն կազմակերպությունների և փորձառու ՔՀԿ-ների միջև երկխոսությանն ու փորձի փոխանակմանը։
Ֆորումի ընթացքում ՀՀ մարզային համայնքներում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կառույցների շուրջ 40 ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան երկօրյա ֆորումի ընթացքում ծանոթանալու և լսելու 15-ից ավելի փորձառու ՔՀԿ-ների փորձը իրենց գործունեության ոլորտներում։
Ֆորումի ընթացքում քննարկվեցին մասնակցային բյուջետավորման, համայնքահեն գործունեության, հանրային դրամահավաքների ու սոցիալական ձեռնարկատիրությանը, ինչպես նաև համայնքների դիմադրողականության բարձրացմանն ու աղետների ռիսկերի նվազեցմանը վերաբերվող թեմաներ։
Ֆորումը կազմակերպվել է «ՔՀԿ-ները հանուն առաջընթացի» ծրագիրն շրջանակներում, որն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից ԱՄՆ ՄԶԳ «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակներում։ ԱՄՆ ՄԶԳ ԳՔՀ հնգամյա ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ։