
Փետրվարի 11-ին շարունակվեց «Քաղաքացիական հասարակության ակադեմիական մոդուլներ» վերապատրաստման դասընթացը։
Դասընթացի երկրորդ օրը նվիրված էր քաղաքացիական հասարակության, պետական կառույցների և մասնավոր հատվածի համագործակցությանը։ Արփինե Հակոբյանը ներկայացրեց երեք սեկտորների փոխգործակցության հիմնական մոդելները՝ ընդգծելով ՔՀԿ-ների դերն ու հնարավորությունները հանրային քաղաքականությունների մշակման, սոցիալական ազդեցության ու շահերի պաշտպանության ոլորտներում։
Քննարկվեցին քաղաքացիական հասարակության և պետական կառույցների համագործակցության մեխանիզմները, պետական քաղաքականությունների վրա ՔՀԿ-ների ազդեցության հնարավորությունները, ինչպես նաև մասնավոր հատվածի հետ գործընկերության ձևաչափերը, որոնք նպաստում են ՔՀԿ-ների կայուն զարգացմանը։ Մասնակիցները դիտարկեցին հանրային մասնակցության և շահերի պաշտպանության գործիքները, ինչպես նաև ծրագրային կառավարման հիմնադրույթները, որոնք էական նշանակություն ունեն ՔՀԿ-ների արդյունավետ գործունեության համար։
Օրվա երկրորդ կեսին մասնակիցները ներգրավվեցին գործնական վարժանքների և խմբային քննարկումների մեջ, որտեղ վերլուծեցին ՔՀԿ-ների ծրագրային և գործառնական մոդելները, ուսումնասիրեցին տարբեր դերակատարների հետ համագործակցության հաջողված օրինակներ։ Վերապատրաստումը եզրափակվեց մասնակիցների կարծիքների ամփոփմամբ և հետագա քայլերի քննարկմամբ, որտեղ նրանք հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց փորձառություններն ու առաջարկները։
Հիշեցնենք, որ դասընթացը կազմակերպվել է «Ձգտում ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Քաղաքացիական hասարակություն» ակադեմիական կրթության մոդուլի ստեղծում բաղադրիչի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիականհասարակության զարգացման ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միությանտեսակետները։
«STRIVE» ծրագիրն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկերկազմակերպությունների. «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանությանկենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ: