ՀԿ Կենտրոնի «Համայնքի ուժը» ծրագրի շահառու համայնքներից էր նաև Ապարանը։
Ծրագրի կրթական փուլում, երբ կազմակերպվում էին դասընթացներ համայնքների բնակիչների և տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների համար, այս համայնքից մասնակցությունը բավականին ակտիվ էր։ Ծրագրի շրջանակներում Ապարանի նախաձեռնող խմբի կողմից ներկայաված ծրագրերից հավանության արժանացով «Համայնքի մասնակցային զարգացում» ենթադրամաշնորհային ծրագիրը։
«Ապարան համայնքում մասնակցային կառավարման առումով 2022 թվականը, ի տարբերություն նախորդ տարիների, առանձնանում է բնակիչների ակտիվ մասնակցությամբ։ Նախկինում երբեք չի եղել բնակիչների մասնակցությամբ ավագանու նիստեր, բնակիչների կողմից ավագանու քննարկմանը ներկայացվող նախագծեր, ՏԻՄ-բնակիչ համագործակցությամբ միջոցառոմների կազմակերպում, նույնիսկ տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հանդիպում բնակիչների հետ, որի ժամանակ անկեղծ ու սրտացավ զրույցի միջոցով միասին առկա խնդիրների լուծման տար
բերակներ փնտրեն։ Սակայն 2022 թվականին այս ամենը տեղի ունեցավ»,- Ապարանի համայնքապետարանի ԿՄՍԵՍ բաժնի գլխավոր մասնագետ Էլյանորա Միրզոյան
«Համայնքի մասնակցային զարգացում» ծրագրի նպատակն է եղել բարձրացնել կանանց և երիտասարդների մասնակցությունը և ներգրավվածությունը համայնքային կյանքի կազմակերպման և զարգացման գործընթացում, տրամադրել գիտելիքներ ՏԻՄ գործունեության, համայնքային կյանքին նրանց ակտիվ ներգրավման, իրենց ձայնը լսելի դարձնելու հնարավորությունների վերաբերյալ։
Ծրագրի շրջանակներում Ապարան բազմաբնակավայր համայնքում 4 ամսվա ընթացքում կազմակերպվել է թվով 12 դասընթաց, որոնք բխել են ծրագրի նպատակից և նպաստել են բնակիչների՝ հատկապես կանանց և երիտասարդների մասնակցության բարձրացմանն ու իրազեկվածությանը։ Կազմակերպվել են նաև 4 հանրային քննարկումներ և կլոր սեղան հանդիպումներ, որոնց միջոցով տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիների երկխոսություն է տեղի ունեցել։ Ընդհանուր առմամբ այս միջոցառումներին մասնակցել է շուրջ 200 բնակիչ, որոնց մեծ մասը եղել են կանայք և երիտասարդները։
«Սեմինարներն առաջ են քաշել բազմաթիվ հարցեր և մեզ մտածելու տեղիք տվել։ Շատ կա
րևոր է այն գիտելիքը , որ վերցրել եմ սեմինարից, դրանք փորձում եմ կիրառել մեր համայնքային կյանքում, հատկապես՝ կանանց շրջանում: Օրինակ՝ նրանց ներգրավվել համայնքային աշխատանքների մեջ, ծանոթացնել համայնքային խնդիրների հետ և միասին լուծումներ գտնել, դրանք հասցնել համայնքային իշխանությանը» ծրագրի ակտիվ անդամ Նաթելա Զաքարյան
Ծրագրի շրջանակներում Ապարան բազմաբնակավայր համայնքում ստեղծվել է երկու նախաձեռնող խումբ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում համայնքում։ Նախաձեռնող խմբերի անդամները մասնակցել են համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տարեկան աշխատանքային պլանի մշակման աշխատանքներին։
«Ուրախալի է այն փաստը, որ ծրագրի ավարտից հետո անգամ նախաձեռնող խմբի անդամները մասնակցում են համայնքի կառավարմանը գործընթացներին։ Սա նաև պատասխանատվության զգացում է տալիս տեղական
ինքնակառավարման ոլորտի ներկայացուցիչներին և դրդում առավել պատասխանատու և լավ աշխատել»,- Էլյանորա Միրզոյան
«Ծրագրի ընթացքում ինձ հատկապես տպավորեց կանանց դերը հասարակության մեջ բարձրացնելուն ուղղված դասընթացները, որնք առավել թիրախային էին ու կարևոր, որովհետև մեր համայնքում կանանց մասնակցությունը կառավարման գործընթացում իսկապես թույլ է առկա կարծրատիպերի և տարբեր հարցերի պատճառով։ Վստահ եմ, որ ծրագրի մասնակիցների մոտ փոխվել են մոտեցումները կապված կանանց մասնակցության հետ՝ այնպես, ինչպես իմ մոտ է փոխվել»- ծրագրի մասիակից Վարյա Ստեփանյան
«Համայնքի մասնակցային զարգացում» ծրագիրն իրականացվել է Ապարան համայնքի ակտիվ խմբի կողմից «Համայնքի ուժը» ծրագրի շրջանակներում տրամադրված փոքր դրամաշնորհի շրջանակներում։
«Համայնքի ուժը» ծրագիրն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ: