Փնտրում ենք հաղորդակցության փորձագետ

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը նախատեսում է ներգրավել հաղորդակցության փորձագետ՝ 2026-2028 թվականների համապարփակ հաղորդակցության ռազմավարություն մշակելու, դրա հիման վրա 2026 թվականի արտաքին հաղորդակցության գործողությունների ծրագիր ձևավորելու, ինչպես նաև կազմակերպության բրենդբուքի վերանայման և թարմացման համար։ Գործընթացը կիրականացվի առցանց ձևաչափով՝ սերտ համագործակցությամբ կազմակերպության թիմի հետ։

Մանրամասները և դիմելու կարգը ներկայացված է աշխատանքի տեխնիկական նկարագրում։