Չարենցավանում տեղի ունեցավ «Երկխոսության հանդիպում»

 Նոյեմբերի 5-ին Չարենցավանում ստեղծված «Համայնքասեր» նախաձեռնության կողմից իրականացվեց Համայնքային երկխոսություն։

 «Այս ծրագիրը կարևոր էր այնքանով, որ ծրագրի շրջանակներում ես իմացա, որ կարող եմ մասնակցել ավագանու նիստերին և որ մեր ձայնը կարող ենք լսելի դարձնել որոշում կայացնողներին»,- Մկրտչյան Հայկանուշ, Ֆանտան բնակավայր, տնային տնտեսուհի

 

ՀԿ Կենտրոնի «Համայնքի ուժը» ծրագրի շրջանակներում ֆինանսավորված 6 ենթածրագրերից մեկը Չարենցավանում իրականացվող «Համայնքային երկխոսություն» ծրագիրն է, որի նպատակն է նպաստել Չարենցավան խոշորացված համայնքում որոշումների կայացման գործընթացում բնակչության մասնակցայնության բարձրացմանը։
Այս նպատակով համայնքի բնակավայրերում իրականացվել են իրազեկման դասընթացներ և քննարկումներ, իսկ նոյեմբերի 5-ին տեղի ունեցով երկխոսության հանդիպում Չարենցավան համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Վարդգես Չիլինգարյանի հետ։
Հանդիպման ընթացքում գլխավոր խորհրդական Վ․ Չիլինգարյանը ներկայացրեց համայնքի զարգացման հեռանկարները՝ շեշտադրելով հատկապես քաղաքացիների մասնակցության ու երիտասարդների զբաղվածության հարցերը։
Համայնքային երկխոսության մասնակից քաղաքացիները հարցեր ուղղեցին տեղական ինքնակառավարման ներկայացուցիչ Վարդգես Չիլինգարյանին կապված քաղաքային պլանավորման, ենթակառուցվածնքերի լավացման, երիտասարդների զբաղվածության ու մասնակցային կառավարման վերաբերյալ։

 «Երկխոսության հանդիպումը կարող եմ ասել, որ նախադեպային է քանի, որ մինչև այժմ չեմ մտաբերում նմանատիպ ձևաչափով հանդիպումներ, որ իրականացված լինեն մեր համայնքում։ Նմանատիպ քննարկումները հնարավորություն են տալիս որպեսզի ավելի շատ քաղաքացիներ ներգրավվեն որոշումների կայացման գործընթացներում և լսելի դարձնեն իրենց ձայնը։ Սա նաև լավ առիթ է, որ քաղաքացիներն ու ՏԻՄ-ը հաղորդակցվեն և դրա միջոցով կքանվի այն «պատը», որն առկա է քաղաքացի-ՏԻՄ փոխհարաբերություններում»,- Քրիստինե Ղազարյան, Չարենցավան համայնք ակտիվ բնակիչ

 

 

 «Երկխոսության հանդիպումը շատ կարևոր էր և ինֆորմատիվ։ Կարևոր է հասկանալը, որ տեղական ինքնակառավարումը դա երկկողմանի գործընթաց է որտեղ, թե՛ քաղաքացիները, և թե՛ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է անըդհատ լինեն երկխոսության մեջ, որպեսզի խնդիրները գտնեն արդյունավետ լուծումներ։ Հատկապես կարևոր է, որ այս գործընթացում ներգրավված լինեն համայնքի երիտասարդները»,- Նինել Ջումայան, Չարենցավան համայնք

 

Չարենցավան բազմաբնակավայր համայնքն իր մեջ ընդգրկում է Չարենացավան քաղաքը և հինգ գյուղական բնակավայրեր։ «Համայնքային երկխոսություն» ծրագրի շրջանակներում հինգ գյուղական բնակավայրերում շուրջ 70 քաղաքացիների ներգրավմամբ իրականացվել են իրազեկման դասընթացներ տեղական ինքնակառավարման, մասնակցային կառավարման մոտեցումների ու համամասնական ընտրակարգի վերաբերյալ։

«Համայնքային երկխոսություն» ծրագիրն իրականացվում է Չարենցավան համայնքի ակտիվ խմբի կողմից Չարենցավանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ՝ «Համայնքի ուժը» ծրագրի շրջանակներում տրամադրված փոքր դրամաշնորհի շրջանակներում։
«Համայնքի ուժը» ծրագիրն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ: