Սույն թվականի հունիսի 24-ին Թբիլիսիում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ “ՀԿ Կենտրոն” Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ն Վրաստանի գործընկեր հասարակական կազմակերպություններին ներկայացրեց իր կողմից իրականացվող “CAUCADOC- Վավերագրական ֆիլմերի փառատոն` ուղղված հակամարտությունների հաղթահարմանը” ծրագիրը և պլանավորված գործողությունները:
Ծրագրի մեկնարկը տրվել էր նույն թվականի հունիսի 21-ին` Երևանում կայացած առաջին տեղեկատվական հանդիպման միջոցով, որի ժամանակ ՀԿ Կենտրոն-ը ծրագիրը ներկայացրեց Հայաստանի գործընկեր ՀԿ-ներին:
CAUCADOC վավերագրական ֆիլմերի փառատոնի նպատակն է. նպաստել կարևոր սոցիալական խնդիրների մասին (հակամարտությունների հաղթահարում, մարդու իրավունքներ, խտրականության դեմ պայքար, մեդիա ազատություն և այլն) բաց երկխոսություններ վարելու մշակույթի ձևավորմանը Հարավային Կովկասի հեռավոր մարզերում` անկախ և հարատև տեղական վավերագրական ֆիլմերի փառատոնների կազմակերպման միջոցով, որը ներառում է ֆիլմերի ցուցադրությունները հանրային քննարկումների հետ:
CAUCADOC ծրագիրը ֆինանսավորվում է Հենրիխ Բոյել Հիմնադրամի կողմից:
Ծրագրի շրջանակներում ՀԿ Կենտրոնը համագործակցում է Հայաստանի, Վրաստանի և Աբխազիայի 8 հասարակական կազմակերպությունների հետ, որոնք իրականացնելու են վավերագրական ֆիլմերի փառատոններ իրենց մարզերում:
Ծրագրի շրջանակներում ՀԿ Կենտրոնի գործընկեր է հանդիսանում նաև “Մարդը Կարիքի Մեջ” չեխական կազմակերպությունը, որն աջակցում է փառատոնների կազմակերպչական և տեխնիկական օժանդակության հարցերով: