CAUCADOC ծրագիր

2014թվականի մարտի 10-18-ը ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի համակարգող Արփինե Հակոբյանը ուսումնական այցով գտնվում էր Չեխիայի հանրապետությունում: Այցի նպատակն էր մասնակցել Չեխիայում իրականացվող դոկումենտալ ֆիլմերի փառատոնին, որոնց միջոցով վեր են հանվում մարդկանց իրավունքների խախտման զանազան հիմնախնդիրներ:

Այցի ընթացքում Ա. Հակոբյանը անհատական հանդիպումներ ունեցավ ՛Մեկ Աշխարհ ՛՛ նախաձեռնության ղեկավարի և ծրագրային 3 պատասխանատուների հետ:  Մարտի 10-14 մասնակցեց Պրահայում հեռարձակվող 5 ֆիլմերի դիտումներին, որոնցից 2-ը Լուցեռնա կինոթատրոնում, մյուս երեքը տարբեր համայնքային սրճարաններում: Երկու դիտումների ժամանակ հանդես էր գալիս որպես հատուկ հյուր և ելույթ ունեցավ համապատասխան թեմաների շուրջ, պատասխանեց հնչեցված հարցերին:

Մասնակցեց Պրահայում փառատոնի ավարտական միջոցառմանը:

Հաջորդ օրերի ընթացքում այցելեց երկու այլ քաղաքներ՝ Ուստի նադ Լաբեմ և Մլադաա Բոլիսլավ: Վերջինում հանդես եկավ բացման և ողջույնի ելույթով՝ նշելով , որ մեր կազմակերպության առաքելությունը քաղաքացիների մասնակցության խթանումն է երկրում տեղի ունեցող գործընթացներին և որ այս մոտեցումը /դոկումենտալ ֆիլմեր և քննարկումներ/ ոչ այլ ինչ է, քան բավականին արդյունավետ մեթոդ մեր առաքելությունն իրականացնելու համար:

Մասնակցությունը փառատոնին այնքանով էր արդյունավետ, որ ՀԿ Կենտրոնը արդեն իսկ լինելով պատասխանատուն Լոռու մարզում փառատոնի կազմակերպման, հանդիպում է մի շարք խոչընդոտների և մասնակիցների ներգրավման, և փառատոնի մասին տեղեկատվության լայն տարածման հետ կապված: Այցի ընթացքում դիտարկելով գործընթացը Պրահայում, վերլուծելով հանդիսատեսի մոտեցումները և մոտիվացիան Արփինե Հակոբյանը ընդգծում է հետևյալ եզրահանգումները.

– Փառատոնի մասին տեղեկատվության տարածման գործընթացում լայն ընդգրկել ԶԼՄ-ների, մասնավորապես, հեռուստաընկերություններին

– Նախապես կազմակերպել Թոկ-շոու կինոարդյունաբերության մեջ ընդգրկված անձանց հետ և նախորդ փառատոնի մասնակիցների մասնակցությամբ, որը կընդգծի փառատոնի արժևորությունը, թե համայնքային կյանքի ակտիվացման, թե Հայաստանում կինոարդյունաբերության խթանման և թե մարդկանց իրավունքների հետ կապված հիմնախնդիրների բարձրաձայնմանը

– Հարկավոր է կինոդիտումները կազմակերպել կինոթատրոններում, ուր մարդիկ սովոր են այցելել կինո դիտելու համար

– Հարկավոր է կազմակերպել տոմսերի վաճառք՝ ներգրավելով կինոթատրոններին:

“ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿ-ն CAUCADOC ծրագրի շրջանակներում 2012թ.-ից իրականացնում է “Ֆիլմերը որպես հասարակական խնդիրների վերհանման միջոց” նախագիծը և ընտրվել է որպես վավերագրական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ Լոռու մարզում: “Ֆիլմերը որպես հասարակական խնդիրների վերհանման միջոց” ծրագրի նպատակն է`  աջակցել Լոռու մարզում և, մասնավորապես, Վանաձորում վավերագրական ֆիլմի` որպես միջմշակութային երկխոսության միջոցի զարգացմանը, նպաստել հետաքրքրության աճին, վավերագրական ֆիլմերի դիտման մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը, վերջիններիս միջոցով վեր հանել և քննարկել մարդու իրավունքների հետ կապված հարցեր: