CAUCADOC ծրագիր

People in Need չեխական կազմակերպության կողմից իրականացվող CAUCADOC ծրագրի շրջանակներում սույն թվականի դեկտեմբերի 6-9-ը Թբիլիսիում կայացավ մասնակից երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) փառատոնի կազմակերպիչ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը, որով տրվեց “Ֆիլմերը որպես հասարակական խնդիրների վերհանման միջոց” ծրագրի մեկնարկը:

 

Հանդիպման ընթացքում`

 

– Անցկացվեցին սեմինարներ ֆոնդհայթայթում, ֆասիլիտացիա թեմաներով,

– Գործնական հանդիպումներ Թբիլիսիի մի շարք դպրոցներում և ԲՈՒՀ-երում, որտեղ ցուցադրվեցին վավերագրական ֆիլմեր և գործնականում բոլոր երկրների ներկայացուցիչները վարեցին թեմատիկ քննարկումներ,

– Քննարկվեցին փառատոնի կազմակերպման հետագա աշխատանքների հետ կապված գործնական հարցեր:

 

Առաջին սեմինարը տեղի էր ունեցել սույն թվականի սեպտեմբերի 23-26-ը Քոբուլեթիում` “Վավերագրական կինոն և մարդու իրավունքները” թեմայով, որի ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը.

 

– Փառատոնային ծրագրերի մշակումը (իմ փառատոնի նպատակը, թիրախ խմբի ուղղորդումը)

– Փառատոնի PR-ը

– Բյուջեն

– case studies (փառատոնի կազմակերպման հիմանական կետերի ներկայացում`հաշվի առնելով – նախորդ փառատոնների լավ և վատ փորձը ):