Result 277
Օգոստոսի 6-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ կարևոր հանդիպում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների և ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանի միջև: Հանդիպումը նախաձեռնել էր ՀԿ Կենտրոնը՝ կարևորելով պետական կառավարման համակարգի և քաղաքացիական հասարակության ակտիվ համագործակցությունը: Հանդիպման հիմնական նպատակն էր խթանել ՔՀԿ-ների և պատգամավորների միջև երկխոսությունը: Միջոցառմանը մասնակցեցին 20-ից ավելի ՔՀԿ […]
Օգոստոսի 2-ին Վանաձորում տեղի ունեցավ Լոռու Քաղաքական (քննարկումների) ակումբի առաջին հանդիպումը: Միջոցառումը նվիրված էր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանն ու ապագայի տեսլականին: Հանդիպման բանախոսներն էին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, ՀՀ Արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ Շավարշ Քոչարյանը և ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսության լրագրող-հաղորդավար Արշալույս Մղդեսյանը: Միջոցառումը վարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Հանդիպման մեկնարկին […]
ԳՄՀԸ Հայաստանի/GIZ Armenia կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացում Արևելյան Գործընկերության երկրներում» ծրագրի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն մեկնարկեց ծրագրի շահառու ՔՀԿ-ների համար «Մարդկային ռեսուրսների կառավարում» թեմայով դասընթացների շարքը։ Հունիսի 14-ին Երևանում տեղի ունեցավ առաջին խմբի դասընթացը, որին մասնակցում էին ՔՀԿ 25 ներկայացուցիչներ ՀՀ տարբեր մարզերից։ Դասընթացի ընթացքում ՄՌԿ մասնագետ Լիլիթ Սարիբեկյանը ներկայացրեց ՄՌԿ […]
Հունիսի 5-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեացավ «CSOs4SLD. ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Համայնքահեն համագործակցություն և բացկառավարման գործընկերություն» թեմայով հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի և տարբեր համայնքներում գործունեություն ծավալող ՔՀԿ-ների շուրջ 50 ներկայացուցիչները։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Վանաձորի համայնքապետարանիաշխատակազմի քարտուղար Հայկ Վիրաբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, […]
«Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան Գործընկերության երկրներում» ծրագրի ներքո իրականացվող ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում ծրագրային բաղադրիչի ներքո ս․թ մայիսի 22-23-ին Աղվերանում կայացավ ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հերթական դասընթացը։ Նախադեպային դասընթացը վերաբերում էր արդի թվային գործիքներին՝ որպես ՔՀԿ-ների տեսանելիության միջոց և կոմերցիոն համագործացկություններին, դասընթացը վարեցին ոլորտի առաջատար մասնագետներ Աշոտ Բարսեղյանը և Արման Նալբանդյանը։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել […]
Հյուրընկալել էինք մեր գործընկերներին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Վաշինգտոնի և Հայաստանյան գրասենյակներից։ Մայիսի 15-ին CapSloc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում ծրագրի շրջանակներում կազմակերպվող համայնքային հերթական ֆորումի ընթացքում հյուրընկալել էինք Վաշինգթոնում Հայաստանի Համայնքային զարգացման ծրագրերի համար պատասխանատու Քոլին Բրեյդին, ԱՄՆ ՄԶԳ Ներառական աճի, գործընկերության և նորարության բյուրոյի Գիտելիքի կառավարման առաջատար պատասխանատու Վեն Քռեյդլին, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի […]
Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (GIZ) կողմից իրականացվող«Քաղաքացիական Հասարակության Հզորացում Արևելյան Գործընկերության երկրներում» ծրագրի շրջանակներում իրականցվեց ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ զարգացում ծրագրի առաջին բաղադրիչի առաջին մասը։ Ծրագրի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ–ն հանդես է գալիս որպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման մասով ծառայություն մատուցող կառույց։ Մարտ-ապրիլ ամիսներին Աղվերանում ՔՀԿ շուրջ 110 ներկայացուցիչներ մասնակցեցին ռազմավարական պլանավորման […]
Ապրիլի 9-10-ին Երևանում տեղի ունեցավ Քաղաքացիական հասարակության կառույցների փորձի փոխանակման ֆորումը, որը նախաձեռնվել էր «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից Քաունթերփարթ Ինթերնեյշնլի «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։ Ֆորումի նպատակն էր Նպաստել համայնքահեն կազմակերպությունների և փորձառու ՔՀԿ-ների միջև երկխոսությանն ու փորձի փոխանակմանը։ Ֆորումի ընթացքում ՀՀ մարզային համայնքներում […]