Result 274
Սույն թվականի մարտի 29-31-ը Վանաձորում “ՀԿ Կենտրոն” Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ն կազմակերպել էր Վավերագրական ֆիլմերի մարզային փառատոն, որի ընթացքում ցուցադրվեցին 6 ֆիլմեր: Փառատոնը կայացավ “ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿ-ի “Ֆիլմերը որպես հասարակական խնդիրների վերհանման միջոց” նախագծի շրջանակներում: Կինոփառատոնի ընթացքը և ստացված արձագանքները բավականին տպավորիչ էին, ընդհանուր առմամբ, “Վավերագրական ֆիլմերի փառատոնը” Վանաձորում և Լոռու մարզում կարելի է […]
Մարտի 27-ին Դեբեդ համայնքում տեղի ունեցավ Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում վերանորագված Համայնքային հանդիսությունների կենտրոնի բացման միջոցառումը: Ներկա էին ներկայացուցիչներ Քաունթերփարթ Ինթերնեշնլ-ից, ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ից, Լոռու մարզպետարանից, ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, Համայնքային աշխատանքային խումբը, համայնքի բնակիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ գյուղապետ Կ. Պետրոսյանը, ով կարեւորեց ծրագրի իրականացումը Դեբեդ համայքում եւ շնորհակալություն […]
Մարտի 16-ին տեղի ունեցավ Վանաձոր Երիտասարդական Բանկի ամփոփիչ միջոցառումը, որին հետևեց քննարկում փոխանակման ծրագրերի, կոնֆլիկտային երկրների հարաբերությունների ու նրանց հնարավոր համագործակցության մասին: Ամփոփման ժամանակ ներկայացվեցին Վանաձոր Երիտասարդական Բանկի կողմից կատարված աշխատանքները, իրականացված ծրագրերը: Խոսվեց նաև փոխանակման ծրագրերի մասին, որոնց անմիջական մասնակիցն են եղել ՎԵԲ-ի անդամները: Նրանց կողմից ներկայացվեց իրենց փորձը, հետո ներկաների հետ ակտիվ քննարկում […]
Մարտի 5-7-ը Դիլիջանում ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի նախաձեռնությամբ եւ Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ Լոռու և Տավուշի մարզերի 10 համայնքների Համայնքային աշխատանքնային խմբերի 8-ական անդամների համար կազմակերպվել էր դասընթաց` Ծրագրի նախագծում և կառավարում թեմայով: Այս միջոցառումը ՀԿ Կենտրոնի անձնակազմի, համայնքների ներկայացուցիչների գնահատմամբ որակվեց հաջողված: Հաջողված էր մի քանի տեսանկյունից. Մասնակցություն: Ծրագրի շրջանակներում առաջին անգամ էր, որ […]
«ՀԿ Կենտրոնը», շարունակելով ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Կանանց դերը եւ նրանց ներգրավումը որոշումների կայացման գործում» ծրագրի իրականացումը, Փետրվարի 8-ին կազմակերպել էր «Առաջնորդության» դասընթաց: Այն վարում էր «Երիտասարդ առաջնորդների դպրոցի» փոխտնօրեն Վեներա Առաքելյանը: Դասընթացի ընթացքում սահմանվեցին առաջնորդի և կառավարչի տարբերություններն ու նմանությունները, ծավալվեցին քննարկումներ «առաջնորդության մակարդակները» և «Իշխանության տեսակները» թեմաներով: Մասնակիցները հնարավորություն ստացան մասնակցել թիմային աշխատանքներին, քննարկումներին, կատարել իշխանության վերլուծություն […]
Սույն թվականի Հունվարի 26-ին ՀԿ Կենտրոնը ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Կանանց դերը եւ նրանց ներգրավումը որոշումների կայացման գործում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Քաղաքական Հզորացում» թեմայով վարպետության դասեր: Դասերի առաջին մասին ներկա էին Վանաձոր քաղաքի ավագանու անդամներ, ովքեր ներկայացրեցին թե քարոզարշավ վարելու իրենց փորձը եւ թե ավագանու դերի եւ աշխատանքի առանձնահատկությունները: Ծավալվեցին բուռն քննարկումներ կանանց ղեկավար պաշտոն […]
Հունվարի 18-ին Տավուշի մարզի Կոթի եւ Գանձաքար համայնքներում տեղի ունեցան համայնքային ժողովներ, որոնք համապատասխանաբար վարում էին մարզային համակարգողներ Հերմինե Գասպարյանը եւ Անժելա Սաղաթելյանը: Համայնքային ժողովների նպատակն էր համայնքի բնակիչներին տեղեկացնել Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում անցած տարում իրականացված ծրագրերի մասին, ներկայացնել այս տարի նախատեսվող դրամաշնորհային ծրագրերի բնույթը, գյուղերում համայնքային խնդիրների վերաբերյալ իրականացված […]
Հունվարի 17-ին Այգեհովիտի գյուղապետարանի դահլիճում ՔՀՏԻԱ ծրագրի շրջանակներում կայացավ համայնքային ժողով: Համայնքային հանդիպման նպատակն էր ամփոփել 2011-2012 թվականներին համայնքում իրականացված բոլոր ծրագրերը, ինչպես նաև բնակիչներին ներկայացնել 2012թ. Դեկտեմբերին գյուղում անցկացված հարցման (կարիքների բացահայտում) արդյունքները: Հանդիպմանը ներկա էին համայնքի 60 բնակիչ, այդ թվում ՀԱԽ և ՀԵՆԱ անդամներ: Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ մարզային համակարգողը, ներկայացրեց […]