Result 283
ՀԿ Կենտրոնը Վանաձոր ԻնֆոՏան շրջանակներում սկսում է հանդիպում-քննարկումների շարք, որը կրում է «Մի բերան զրից․․․» խորագիրը։ ՀԿ կենտրոնի Վանաձորի Ինֆոտան համակարգող Վահե Խաչիկյանի խոսքով՝ ծրագիրը կտևի մոտ մեկ տարիր և հնարավորությաուն կտա մարզաբնակ երիտասարդներին հանդիպելու ԱԺ տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ։ Այն հաղորդակցման հարթակ է երիտասարդների և որոշում կայացնողների միջև։ Շարքի առաջին հանդիպումը […]
2019 թվականի ապրիլի 1-ին մեկնարկեց «Վանաձորի տեղական երիտասարդական քաղաքականության մշակում» ծրագիրը, որի նպատակն է Նպաստել Վանաձոր համայնքում երիտասարդների ներգրավմանը հասարակական կյանքում՝ երիտասարդական ծրագրերի առավել նպատակային և համակարգված իրականացման միջոցով։ Ծրագրի մեկնարկին ՀԿ Կենտրոնի, Վանաձորի համայնքապետարանի և «ՕքսԵՋեն» երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի միջև ստորագրվեց եռակողմ համաձայնագիր, որով կողմերն իրենց պատրաստակամությունն էին հայտնում համատեղ ջանքեր դնել հանուն […]
Սեպտեմբերի 28-ին Վանաձորում տեղի ունեցավ ՀԿ Կենտրոնի կողմից Վանաձորի համայնքապետարանի հետ համատեղ իրականացվող «Վանաձորի տեղական երիտասարդական քաղաքականության մշակում» ծրագրի շրջանակներում կազմակերպված աշխատաժողովը։ Որի նպատակն էր տարբեր շահագրգիռ կողմերի և երիտասադների մասնակցությամբ մշակել Վանաձորի երիտասարդական քաղաքայանության գործողությունների պլանը։ Աշխատաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը և «Save the Children» կազմակերպության ներկայացուցիչ Անուշ […]
Սեպտեմբերի 14֊ին ավարտվեց ՀԿ կենտրոնի կողմից իրականացվող «Վանաձոր ինֆոՏուն» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Ապագա ավագանի» դպրոցը։ Լոռու մարզում բնակվող, 16-25 տարեկան 20 երիտասարդներ, ովքեր հետաքրքրված էին համայնքային խնդիրներով ու տեղական ինքնակառավարմամբ, հնարավորություն ստացան լրացնել իրենց գիտելիքների պաշարը այս ոլորտում։ Դպրոցի նպատակն էր նպաստել լոռեցի երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացմանն ու ներգրավմանը տեղական մակարդակներում որոշումների կայացման գործընթացներին։ […]
«Թափանցիկ և հասանելի հանրային միջոցներ» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացրել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: Ծրագրի շրջանակներում կատարվել է մշատադիտարկում նախարարությունների կողմից 2017 թվականին (2016 թվականի դիտարկմամբ) ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպություններին հատկացված դրամաշնորհների, սուբսիդիաների, նվիրատվությունների ու պատվիրակված ծառայությունների տրամադրման ընթացակարգերի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը […]
Ս/թ հունիսի 24-26-ին Դսեղ համայնքում գտնվող և ՀԿ Կենտրոնի կողմից գործարկվող «ՏՈւԿ» տուրիստական բազայում հաջողությամբ կազմակերպվեց և իրականացվեց «Համայնքահեն էկոտուրիզմը որպես կայուն ապրուստի միջոց» ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակներում պլանավորված առաջին բնապահպանական եռօրյա ճամբարը: Ճամբարի ընթացքում աշակերտները մասնակցեցին «Թռչուններ և նրանց պահպանությունը», «Անտառներ և անտառների պահպանությունը ՀՀ-ում», «Կենսաբազմազանություն» և «Դասընթաց դասավանդողների համար» թեմաներով դասընթացներին, կազմակերպված արշավներին և […]
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը Լոռու մարզում գործունեություն ծավալող պետական և համայնքային կառույցների, համայնքապետարանների ու մարզպետարանի ներկայացուցիչների համար կազմակերպում է դասընթացաշար։ Դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալու և գործնական աշխատանքների միջոցով կիրառելու մի շարք առցանց մեդիա գործիքներ, որոնք կիրառելի են ամենօրյա աշխատանքներում՝ դրանք ավելի արդյունավետ դարձնելու համար։ ❗ Ուսուցանման թեմաները՝ ✅ Google […]
Սույն թվականի հունիսի 20-ին Երևանում տեղի ունեցավ «Պետություն–ՔՀԿ համագործակցություն» խորագրով աշխատաժողով, որին մասնակցում էին ՀՀ ազգային ժողովի, նախարարությունների և ՔՀԿ ներկայացուցիչները: Աշխատաժողովի նպատակն էր բոլոր շահագրգիռ կողմերին ներկայացնել «Թափանցիկ և հասանելի հանրային միջոցներ» ծրագրի շրջանակներում իրականացված մոնիթորինգի արդյունքները՝ կենտրոնանալով բարելավման առաջարկությունների համատեղ քննարկման և հետագա գործողությունների պլանի մշակման վրա: «Թափանցիկ և հասանելի հանրային միջոցներ» ծրագրի […]