Փնտրում ենք ֆիլմի պատրաստման ծառայություն մատուցող (ժամկետը փոփոխվել է)

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն «CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում փնտրում է ֆիլմի պատրաստման ծառայություն մատուցող կազմակերպություն։

Ընտրված կազմակերպությունը պետք է՝

  1. 2023, 2024 և 2025 թվականների ավարտին պատրաստի մեկական ֆիլմ, որը կպատմի ծրագրի շրջանակներում այդ տարվա ընթացքում իրականացված գործողությունների և հաջողության պատմությունների մասին,
  2. Ֆիլմի պատրաստման համար կազմակերպությունը պետք է պարբերական այցեր կատարի Ախուրյան համայնքի բնակավայրեր,
  3. Ֆիլմի պատրաստման համար կազմակերպությունը պետք է պատրաստ լինի մասնակցել ծրագրի ժամանակացույցով կազմակերպվելիք միջոցառումներին՝ դրանք նկարահանելու համար,
  4. Ծրագրի արդյունավետությունը և հաջողված դեպքերը ներկայացնելու համար պետք է կարողանա ստեղծել բավարար չափով բովանդակություն, որն ամբողջությամբ կնկարագրի ծրագրի լավ փորձը։

 

Ժամկետներ՝

Նկարահանումները պետք է տեղի ունենան հընթացս՝ ըստ ծրագրային թիմի գրաֆիկի, որը կտրամադրվի ընտրված ընկերությանը։
Յուրաքանչյուր տարվա մասին պատմող հոլովակը պետք է պատրաստ լինի հրապարակման տվյալ տարվա դեկտեմբերից մինչև հաջորդ տարվա հունվար ամիսների ընացքում։

 

Ընտրության չափանիշները՝

Կազմակերպությունն ընտրելիս ՀԿ Կենտրոնը հաշվի կառնի կազմակերպության նախորդ փորձը, ներկայացրած ֆիլմի նախագիծը, նյութատեխնիկական ապահովումը և գնային առաջարկը։

 

Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն՝

  1. Կազմակերպության նախորդ փորձը նկարագրող պորտֆոլիոն,
  2. Նախատեսվող ֆիլմի նկարահանման նախագիծը (կարճ սցենար),
  3. Ֆիմի նկարահանման ընթացքում օգտագործվելիք հիմնական տեխնիկայի նկարագրությունը (տեսախցիկների մակնիշ և այլն),
  4. Գնային առաջարկը (Ձևը ներբեռնել այստեղից

 

Հետաքրքրված կառույցները պետք է մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 23։59 (փոփոխված վերջնաժամկետն է) ներկայացնեն վերը նշված փաստաթղթերը։ Հայտերը պետք է ուղարկել մեկ նամակով info@ngoc.am էլ․ փոստին, նամակի տողում նշելով “CapSLoc_Video_[Կազմակերպության կարճ անվանումը]”:

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37491743317 հեռախոսահամարով։