Կարողությունների զարգացման դասընթացներ տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների համար

Համայնքի ընդհանուր կարողունակությունը բարձրացնելու նպատակով «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում»  ծրագրի կողմից հոկտեմբեր ամիսն կազմակերպվեց եռօրյա դասընթաց տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և համայնքային ծառայողների համար։

Եռօրյա դասընթացի ընթացքում համայնքի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ուսումնասիրելու համայնքի զարգացման ծրագրերի մշակման, առաջնորդության, մասնակցային կառավարման ու մասնակցային բյուջետավարման, ինչպես նաև հարակից այլ ոլորտներին առնչվող թեմաները։

Փորձառու դասընթացավարների օգնությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և համայնքային ծառայողները առավել խորությամբ ուսումնասիրեցին այն թեմաները, որոնց առնչվում են իրենց առօրյա աշխատանքում։ Քննարկեցին, թե որքանով է արդյունավետ իրականացվում քաղաքացիների մասնակցությունը, զարգացման ծրագրերի մշակման գործընթացները ինչքանով են արդյունավետ տեղի ունենում և այլն։

Ախուրյանի համայնքապետարանի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ Զոհրաբ Պապիկյանը նշում է, որ դասընթացը հնարավորություն տվեց որոշ թեմաների վերաբերյալ իր գիտելիքները թարմացնելու և նաև ստանալու նոր գիտելիքներ ու տեղեկություններ, որոնք իրեն անհրաժեշտ կլինեն աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար։

Եռօրյա դասընթացներն անցնացվեցին ակտիվ քննարկումներով, որոնց ընթացքում վեր հանվեցին մի շարք հարցեր՝ ի նպատ Ախուրյան համայնքում տեղական ինքնակառավարման արդյունավետ իրականացման։

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

«CapSLoc Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացմանհիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿի հետ համատեղ։