«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում ծրագրի շրջանակներում փնտրում է մատակարար կազմակերություններ, որոնք կմատակարարեն գրասենյակային կահույք Ախուրյան համայնքի բնակավայրերում համայնքային կենտրոնները կահավորելու համար։
Մրցույթի մասնակիցները պետք է ուսումնասիրեն սույն մրցութային փաստաթղթերի փաթեթում պարունակվող հրահանգները, ձևերը, մասնագրերը, ինչպես նաև համապատասխանեն դրանց: Եթե ողջ անհրաժեշտ տեղեկատվությունն ու փաստաթղթերը պարունակող մրցութային հայտը չի ներկայացվում սահմանված ժամկետում, ապա դա հանգեցնում է հայտի մերժմանը:
Մրցույթի բոլոր փաստաթղթերը հասանելի են ԱՅՍՏԵՂ :
ԱՄՍԱԹԻՎ | ԺԱՄ | |
Մրցույթի մասնակցի կողմից պարզաբանումներ խնդրելու վերջնաժամկետ | 18․04․2024թ․ | 18։00 |
Վերջին ամսաթիվը, երբ Պատվիրատուի կազմակերպության կողմից պարզաբանումներ են ներկայացվում | 23․04․2024թ․ | 18։00 |
Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետ | 25․04․2024թ․ | 17։00 |
Մրցույթի հաղթող մասնակցի առնչությամբ որոշման ծանուցում (նախատեսվող) | 02․05․2024թ․ | 17։00 |
Պայմանագրի ստորագրում (նախատեսվող) | 03-06․05․2024թ․ | —- |
«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։