CapSLoc _ համայնքային զարգացման փորձնական նախաձեռնությունների իրականացմանն ուղղված գաղափարների ներկայացման մրցույթ

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) կողմից ֆինանսավորվող «CapSLoc: Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան բազմաբնակավայր համայնքում համայնքային զարգացման փորձնական նախաձեռնությունների իրականացմանն ուղղված գաղափարների ներկայացման մրցույթ:

 

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան բազմաբնակավայր համայնքի բնակիչները՝ CapSLoc ծրագրի մասնակից ՀԱԹ (համայնքային առաջնորդների թիմ) անդամների առաջնորդմամբ:

Ստորև ներկայացված են CapSLoc ծրագրի նպատակը, խնդիրները, գաղափարների ներկայացման համար ծրագիր-առաջարկ գրելու ուղենիշները, ծրագիր-առաջարկի կառուցվածքը, վերջինիս ներկայացվող պահանջները, ծրագիր-առաջարկների գնահատման և ընտրության ընթացակարգը և չափանիշները:

  1. Նպատակ

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի նպատակն է մեծացնել Ախուրյան խոշորացված համայնքի կարողություններն ու դիմակայունությունը՝ սեփական զարգացումն առաջնորդելու համար:

  1. Խնդիրներ
  • Խնդիր 1՝ ամրապնդել Ախուրյան համայնքի կարողությունները և հանձնառությունը՝ առաջնորդելու սեփական զարգացումը շարունակական ուսուցման, տեղական առաջնահերթությունների բացահայտման և դրանց արձագանքման միջոցով:
  • Խնդիր 2՝ Ախուրյան համայնքում խթանել քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը որոշումների կայացման գործընթացներում՝ բնակավայրերի մոբիլիզացման, վերջիններիս մասնակցային որոշումների կայացման և վերահսկման գործիքներով հագեցնելումիջոցով:

Սույն նպատակից և խնդիրներից ելնելով, ծրագրի այս փուլում նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել առավելագույնը 35 գաղափարների իրագործման համար:

Գաղափարներն ուղղված են լինելու Ախուրյան համայնքի բնակավայրերում համայնքային զարգացման փորձնական նախաձեռնությունների իրականացմանը՝ համայնքի զարգացման, համայնքային ենթակառուցվածքների բարելավման[1] և բնակավայրի բնակիչների, այդ թվում՝ ՀԱԹ անդամների և ՏԻՄ աշխատակիցների, կարողությունների զարգացման համատեքստում:

Ներկայացվող գաղափարները պետք է ապահովեն Ախուրյանի տեղական ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) հետ սերտ համագործակցություն, ինչպես նաև երիտասարդության, կանանց, մասնավոր հատվածի և համայնքային այլ շահագրգիռ կողմերի լայն ներգրավում։

Հաղթող գաղափարների իրականացման գործընթացը կմեկնարկի ոչ շուտ, քան 2025թ-ի հունվարը և իրականացումը պետք է ավարտված լինի ոչ ուշ, քան 2025թ.-ի մայիսը:

Ծրագիր-առաջարկ գրելու ուղենիշներ ու պահանջվող փաստաթղթեր

Հետևյալ ուղենիշներում տրված են ծրագիր-առաջարկի կառուցվածքը և փաթեթում պահանջվող փաստաթղթերի ցանկը:

Այն ծրագիր-առաջարկները, որոնք չեն ընդգրկում պահանջվող ողջ տեղեկատվությունը, գերազանցում են էջերի թույլատրելի սահմանը կամ չեն համապատասխանում ներկայացված ուղենիշներին, չեն քննարկվի:

[1] Համայնքային ենթակառուցվածքների բարելավումը ենթադրում է օրինակ՝ կահավորում, սարքավորումներով հագեցում։ Սույն ծրագրի շրջանակներում վերանորոգման և շինարարական աշխատանքների իրականացում չի նախատեսվում։

 

 

Ծրագրի ամբողջական փաթեթը հասանելի է այստեղ

 

 

 

 

«CapSLoc Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդիաջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

«CapSLoc Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայքհանուն զարգացման» ՀԿի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթականեւ խորհրդատվական կենտրոն» ՀԿի հետ համատեղ։