Ախուրյան համայնքի Համայնքային առաջնորդների թիմի անդամության հայտ

 Ախուրյան բազմաբնակավայր համայնքի բնակիչներին հրավիրում ենք դառնալ «Համայնքային առաջնորդների թիմի/խմբի» անդամ

 

ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ և ՀԿ Կենտրոնի կողմից առաջնորդվող «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» եռամյա ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին։ Ծրագրի նպատակն է մեծացնել Ախուրյան բազմաբնակավայր համայնքի կարողությունները և կայունությունը՝ իր զարգացումն առաջ տանելու համար։

Ծրագրի շրջանակներում Ախուրյան բազմաբնակավայր համայնքի բոլոր բնակավայրերում նախատեսվում է ձևավորել «Համայնքային առաջնորդների թիմ»-եր (ՀԱԹ/LLT):

CapSLoc ծրագիրը հրավիրում է համայնքին նվիրված և խելամիտ առաջնորդներին դառնալ «Համայնքային առաջնորդների թիմի» անդամ:

ՀԱԹ-ի անդամ կարող են դառնալ Ախուրյան բազմաբնակավայր համայնքի բնակիչները, ովքեր՝

  1. Առնվազն 15 տարեկան են,
  2. Հետաքրքրված են համայնքային կյանքի դրական փոփոխությամբ,
  3. Մասնավոր հատվածի ներկայացուցիչներ (բիզնես) են,
  4. Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են,
  5. Տեղական իշխանության ներկայացուցիչներ են:

 

 «Համայնքային առաջնորդների թիմի» անդամները CapSLoc ծրագրի շրջանակներում առաջիկա երեք տարիներին հնարավորություն կունենան՝

  1. Մասնակցել կրթական դասընթացների,
  2. Իրականացնել համայնքային նախաձեռնություններ՝ ստանալով ֆինանսական աջակցություն,
  3. Մասնակցել փորձի փոխանակման այցերի,
  4. Ներգրավվել տեղական ինքնակառավարման մարմինների գործընթացներում և այլն։

 

Ընտրության փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը։

 

Մասնակիցների ընտրությունը կատարվելու է հայտատուների մոտիվացիայի, տարածքային և ոլորտային բազմազանության ապահովման և գենդերային բալանսի պահպանման հիման վրա: Ընտրության համար հիմք է հանդիսանալու նաև հետևյալ չափանիշը․ համայնքի/բնակավայրի զարգացման վերաբերյալ հայտատուի ներկայացրած պատկերացումները/կոնցեպտը/տեսլականը ( կես էջի սահմաններում)։

 

Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցազրույցների արդյունքում կկատարվի մասնակիցների վերջնական ընտրությունը։

 

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍԻ 15-Ը։

 

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

«CapSLoc Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։