Ախուրյանի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը՝ արդյունավետ ծրագրավորման նոր փուլում

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում համընկերության անդամ ՈւՐԲԱՆ կայուն զարգացման հիմնադրամի կողմից տրամադրվել է խորհրդատվական  աջակցություն Ախուրյանի համայնքապետարանին։ Համայնքապետարանի աշխատակիցները մասնակցել են վերապատրաստումներին և ստացել փորձագիտական աջակցություն՝ համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանի (ՏԱՊ) մշակման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:

ՏԱՊ-ը մշակելիս, համայնքապետարանը հիմնվում է նաև ծրագրի շրջանակներում իրականացված «Քաղաքացիության ինդեքս» և «Համայնքի ակտիվների քարտեզագրում» հետազոտությունների արդյունքների վրա: Այս ուսումնասիրությունները ամփոփում են համայնքի բնակիչների կարիքներն ու զարգացման վերաբերյալ պատկերացումները:

Ախուրյանի 2025 թվականի ՏԱՊ-ի և բյուջեի նախագծերը շուտով կքննարկվեն հանրային լսումների ընթացքում՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ստեղծված համայնքային զարգացման կենտրոններում, որոնք գործում են շուրջ 30 բնակավայրերում։

 

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։