Առաջարկությունների հավաքագրում – ARMEPS համակարգի արդիականացման վերաբերյալ

Հագելի գործըներներ,

ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ARMEPS գնումների էլեկտրոնային համակարգի փոխարինման և արդականացման համար մշակել է նոր էլեկտրոնային գնումների համակարգի փաթեթ։ Այս փաթեթը ներառում է Էլեկտրոնային գնումների համակարգի (ԳԷՀ) մշակումը՝ որպես Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՖԿՏՀ) ներդրման մաս:

Ի աջակցություն այս գործընթացին «ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ն նախաձեռնել է շահագրգիռ անձանց և կառույցների հնարավոր առաջարկությունների հավաքագրման և դրանց հիման վրա առաջարկությունների փաթեթի մշակման և ձևավորման գործընթաց։

Եթե հետաքրքրված եք պետական գնումների , դրամաշնորհների և պետական ֆինանսներին առչվող այլ գործընաթացներով, ապա խնդրում ենք մինչև մայիսի 4-ը այս առցանց փաստաթղթի վրա մեկնաբանություններ կոճակը սեղմելվ ավելացնել Ձեր/կազմակերպության առաջարկությունը։

Խնդրում ենք առաջարկություններ անելու ժամանակ նշել Ձեր/կազմակերպության անունը։

 

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՀԿ Կենտրոնի թիմի հետ (info@ngoc.am, 091743315):